ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԱԼԻԵՎԻՆ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻՆ. Ա. ԳԵՂԱՄՅԱՆ
Արխիվ 12-16ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԱԼԻԵՎԻՆ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻՆ. Ա. ԳԵՂԱՄՅԱՆ
Նիստը սկսվելուն պես <Ժառանգություն> խմբակցության պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանը կրկին բարձրացրեց ԱԺ օրակարգից հայ-թուրքական արձանագրությունների հանելու հարցը, որին արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը. <Քառյակի կողմից անընդհատ շահարկվում է հայ-թուրքական արձանագրությունները հանվելու հարցը՝ օրակարգից: Ցանկանում եմ ընդամենը մի շատ պոպուլյար ռուսական կայքէջի նյութերից մեկի վերնագիր կարդալ. <Սարգսյանը գերազանցում է Ալիեւին եւ Էրդողանին>: Հիմա, այսօր էլ պատահական չէ, որ այդ հարցը կրկին բարձրացնում են ընդդիմադիրները: Պետք է հասկանալ, որ դեռեւս դրա ժամանակը չէ>:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

