ԲՐԻՏԱՆԱՑԻ ԴԻՋԵՅՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ԿԲԱՑԵՆ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Արխիվ 12-16ԲՐԻՏԱՆԱՑԻ ԴԻՋԵՅՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ
ԿԲԱՑԵՆ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ բրիտանացի DJ SWITCH-ի աննախադեպ համերգով կմեկնարիկի Արամ Խաչատրյանի անվան երկրորդ միջազգային երաժշտական փառատոնը: Համատեղ ելույթի ընթացքում կհնչեն Գաբրիել Պրոկոֆեւի դիջեյի եւ նվագախմբի համար կոնցերտի, ինչպես նաեւ Մայքլ Հոնկոկի դիջեյի, բիթբոքսերի եւ նվագախմբի համար կոնցերտի երեւանյան պրեմիերաները: Մենակատարներն են DJ SWITCH-ն ու հայ բիթբոքսեր Բագրատ Տերտերյանը: Դիրիժոր1 Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյան:
Ի դեպ, ինչպես տեղեկացնում է նվագախմբի մամուլի ծառայությունը DJ SWITCH-ը DMC World DJ Championship ամենամյա մրցույթում բազմաթիվ անգամ արժանացել է լավագույն դիջեյի կոչմանը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

