ԵՐԵՎԱՆՅԱՆ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ՄԵԾ ՀԱՄԲԱՎ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ
Արխիվ 12-16ԵՐԵՎԱՆՅԱՆ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ
ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ՄԵԾ ՀԱՄԲԱՎ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ
Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 12-ից իր նոր համերգաշրջանը կմեկնարկի «Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնով», որի ընթացքում կկայանա 9 համերգ: Փառատոնին իրենց մասնակցությունը կունենան ասպարեզի ամենահայտնի ու մեծ համբավ ունեցող օտարազգի եւ հայ երաժիշտներ:
Չնայած, նվագախումբը գրեթե նոր է վերադարձել հյուրախաղերից, սակայն հոկտեմբերի 4-11-ը կրկին կմեկնեն, այս անգամ` Ավստրիա եւ Գերմանիա:
Ի դեպ, օգոստոսի 26-ից-30-ը ՀՊՖՆ հյուրախաղերով հանդես եկավ Իտալիայում: Կայացած 4 համերգները մեծ հաջողությամբ ընթացել են Ռիմինիում, Չիտտա դե Կաստելլոյում, Մերանոյում եւ Ռավելլոյում`այնպիսի բարձրակարգ սրահներում, ինչպիսիք են Ռիմինիի Էքսպո D5 սրահը, Չիտտա դե Կաստելլոյի Սան Դոմենիկա եկեղեցին, Մերանոյին Կուրսաալ սրահը եւ Ռավելլո քաղաքում գտնվող Բելվեդերե դի Վիլլա Ռուֆոլոյի բացօթյա բեմահարթակը՝ դեպի ծովը բացվող հիասքանչ տեսարանով:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

