ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔՈՒՄ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ ԵԶԴԻ ԶԻՆՅԱԼՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ԳԵՐԻ ԵՆ ԱՀԱԲԵԿՉՆԵՐԻ ՄՈՏ

Արխիվ 12-16

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔՈՒՄ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ ԵԶԴԻ ԶԻՆՅԱԼՆԵՐԸ  ԵՎ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ԳԵՐԻ ԵՆ ԱՀԱԲԵԿՉՆԵՐԻ ՄՈՏ

 

Հյուսիսային Իրաքի  ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական խմբավորումների ոճրագործություններից մազապուրծ փախած եզդիների մի մասը այսօր գտնվում է Իրաք-Թուրքիա սահմանագծում: Նրանց վերջերս այցելել են Հայաստանում գործող «Սինջար» եզդիների ազգային միավորման ներկայացուցիչները: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ ԲՈՐԻՍ ՄՈՒՐԱԶԻԻ հետ:

- Ի՞նչ էին պատմում փախստականները այսօր դեռեւս շարունակվո՞ւմ են Հյուսիսային Իրաքում ոճրագործությունները:

-Այնտեղ գրեթե բնակչություն չկա, որ շարունակվեն ոճրագործությունները: Այսինքն` մարդիկ 99 տոկոսով դուրս են եկել երկրից, մնացել են միայն մարդիկ, ովքեր գերի են ահաբեկչների մոտ եւ եզդի զինյալները եզդի, ովքեր պայքարում են տարածաշրջանի ազատագրման համար:

- Ինչո՞վ կարողացաք աջակցել փախստականներին եւ այս պահին ամենաշատն ինչի՞ կարիք ունեն նրանք:

- Մեր տարած միջոցների հաշվին գնեցինք 25 վրան, որի յուրաքանչյուրի պատրաստումը արժե 370 դոլար: Այդ վրանները  հնարավորություն կտա 150 փախստականի ժամանակավոր ապաստան գտնել, բայց էլի այդ ուղղությամբ աշխատում ենք: Իրենք առաջին հերթին կացարանի խնդիր ունեն, որովհետեւ լավ գիտակցում են, որ հետ վերադառնալ այլեւս չեն կարող:

Նշենք, որ Իրաքում գործող «Իսլամական խալիֆայություն» ահաբեկչական խմբավորումը օրերս հրապարակել է առաջիկա 10 տարում նախատեսված իր գործողությունների քարտեզը: Ըստ դրա, իրենց երազած Իսլամական խալիֆայության տարածքները ընդլայնվելու են մի քանի անգամ` ներառելով նաեւ Ադրբեջանը: Իսկ Հայաստանը որպես պետություն ընդհանրապես գոյություն չի ունենալու: Այնպես որ, անտարբեր պետք չէ մնալ եզդի եղբայրական ժողովրդի հետ տեղի ունեցածին, որովհետեւ վաղը կարող է նույն վտանգը սպառնալ նաեւ հայերին:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում