ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԵՆ
Արխիվ 12-16ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԸ
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԵՆ
«Կանդենցա» անսամբլը սեպտեմբերի 13-ին ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ազատամարտիկների համար հանդես կգա բարեգործական համերգով: Մտահղացման հեղինակները երիտասարդներ Վաղինակ Շուշանյանը և Ժաննա Մախյանն են:
«Կադենցա» մենակատարների անսամբլի հիմնադիր ՀՊՖՆ դիրիժոր Վարդան Հակոբյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած Ժաննա Մախյանն տեսել է՝ինչ դժվար ու ծանր պայմաններում են ապրում ազատամարտիկները և որոշել նրանց աջակցել: «Մեզ միացավ նաեւ «Խազեր» երգչախումբը: Համերգը պետք է լիներ հուլիս ամսին, բայց այնպես եղավ, որ համերգը կազմակերպվեց սեպտեմբերին»,- մանրամասնեց անսամբլի ղեկավարը:
Համերգին կհնչեն հիմնականում հայկական երգեր՝ հիմնականում կոմիտասյան կատարումներ եւ հայկական ռոմանսներ:
Ի դեպ, առաջին անգամ չէ, որ «Կանդենցա» անսամբլը բարեգործական համերգներով է տալիս:
Վաղինակ Շուշանյանն էլ ասաց, որ բաեգործական համերգի ողջ հասույթն կտրամադրվի վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին: «Առաջին այցը ազատամարտիկի ընտանիքին եղավ ձեր հոդվածից հետո՝ այցելություն Վագիֆ Ավետիսյանի ընտանիքին: Արվեց հանգանակություն, գնվեց սառնարան: Հոգեբույժի հետ էլ ենք արդեն պայմանավորվել, ով պետք է ազատամարտիկի հիվանդ աղջկա բուժումները սկսի»,-ասաց երիտասարդը:
Եթե բոլոր տոմսերը վաճառվեն և ամեն ինչ ընթանա ըստ պլանավորածի,Վաղինակը հավաստիացրեց՝ ավելի շատ ազատամարտիկների կօգնեն, իսկ եթե ոչ, ապա կաջակցեն վիրավոր ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանին:
Սոնա Դավթյան

