Ո՞Վ ԱՍԱՑ, ՈՐ ՔԱՀԱՆԱՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՉԵՆ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՎ ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ ՉԵՆ ՄԵԿՆՈՒՄ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16Ո՞Վ ԱՍԱՑ, ՈՐ ՔԱՀԱՆԱՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՉԵՆ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՎ ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ ՉԵՆ ՄԵԿՆՈՒՄ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղանդավորական կառույցներին հարողների մեջ քիչ են այն քաղաքացիները, որոնք իրոք հավատացյալներ են, ծանոթ են Սուրբ գրքին և, հավաքներին մասնակցելով, նրանց միակ նպատակը, ինչպես իրենք են ասում, աստծու խոսքը լսելն է: Նրանցից մի քանիսի հետ զրուցել է «Իրավունքը»՝ հասկանալու՝ինչու աստծու խոսքը չեն ցանկանում լսել հայ առաքելական եկեղեցում և հայ քահանայից: Պատասխանը մեկն է՝ Սուրբ գրքի բովանդակությունը հայ առաքելական եկեղեցին իրենց չի մեկնում, քահանաները չեն այցելում քաղաքացիների բնակարանը աստվածաշունչը բացատրելու համար Ի պատասխան այս մեղադրական բնույթի հայտարարությանը, Տեր Կյուրեղն այսպես է արձագանքում. «Նախ ո՞վ ասաց, որ չեն գալիս: Պարզապես Սուրբ Գիրքը մեկնող շարքային աղանդավորները ավելի շատ են,քան մեր քահանաները»:
Ըստ Տեր Կյուրեղի՝եթե դու քրիստոնյա ես, մկրտված ես, հայ առաքելական եկեղեցու անդամ ես, ևս պետք է Սուրբ Գիրքն ընթերցես, մեկնես այն չհասկացողներին: «Քահանաները մեծ բան են անում. ամեն օր աղոթում են ժողովրդի խաղաղության, իմաստության համար»,- ասաց հոգեւորականը:
Խոսելով աղանդավորական կառույցների գործունեության մասին՝ քահանան հիշատակեց «Կյանքի խոսք» կրոնական կառույցին՝ասելով. «Դա ընդհանրապես կապ չունի քրիստոնեության հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Դավթյան

