ԴԵՐԱՍԱՆԻ ՀԱՐԱԶՏՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ «ԱՆՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԵՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ՏՈՒԺՈՂ ԿՈՂՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ՜ ԸՆԴՀՈՒ
Արխիվ 12-16ԴԵՐԱՍԱՆԻ ՀԱՐԱԶՏՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ «ԱՆՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԵՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ՏՈՒԺՈՂ ԿՈՂՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ՜ ԸՆԴՀՈՒՊ ՄԻՆՉԵՒ ՌԵՊԼԻԿՆԵՐ»
«Դերասան Վարդան Պետրոսյանի հարազատները դատական նիստերի դահլիճում տուժող կողմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում` ընդհուպ մինչեւ ռեպլիկներ են: Քմծիծաղով, ծաղրուծանակով են վերաբերում տուժող կողմի վկաների դատարանում տված ցուցմունքներին: Դա այնքան ակնհայտ է դարձել, որ նույնիսկ դատավորներն է նրանց հարց ուղղել, թե ինչու են ծաղրում վկային»,-մեզ հետ զրույցում ասաց Հակոբյանների ընտանիքի փաստաբան ՌՈՒԲԵՆ ԲԱԼՈՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդումահ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

