Ս. Աղաջանյան. «ՍԱ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԼՈԲԲԻՆԳ է»

Արխիվ 12-16

«ՍԱ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԼՈԲԲԻՆԳ Է` ՈՒՂՂՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՐՈՂՆԵՐԻ ԴԵՄ»

 

Սեպտեմբերի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ դատական նիստ «Համասեռամոլության լոբբիստներն ընդդեմ «Իրավունք» թերթի» գործով: Դատավարությանը զուգահեռ հենց դատարանի առջեւ մի շարք  քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ  պարզապես ազգային արժեքների պահպանման համար մտահոգ քաղաքացիներ եկել էին ոչ ասելու համասեռամոլության լոբբիստներին: Ի պաշտապանություն ավանդական  ընտանիքի արժեահամակարգի պաշտպանության և ընդդեմ այլասերվածության քարոզի նվիրված ակցիային մասնակցում էին «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ի նախագահ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ, «Մխիթարիչ» բարեգործական ընկերության հիմնադիր, հասարակական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ, «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ի համակարգող ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, «Հայոց թանգարան» հուշարձանների պահպանության նախաձեռնության կազմակերպիչ ԱՂՎԱՆ ԱՍՈՅԱՆԸ եւ այլք:

«Իրավունքի» հետ զրույցում «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ի համակարգող ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ նշեց. «Մեր արժեհամակարգը խարխլում են նման երեւույթները ու դրա համար եկել ենք այստեղ, որպեսզի սատարենք «Իրավունք» թերթին: Սա ամերիկյան եւ եվրոպական ֆինանսավորմամբ իրականացվող լոբբինգ է, որն ուղղված է ավանդական արժեհամակարգը կրողների դեմ:  Դրա համար էլ եկել ենք մեր արժեհամակարգը պաշտպանելու ու աջակցելու «Իրավունք» թերթին» (առավել մանրամասն դիտեք տեսանյութում):

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին «Ազատություն» ռ/կ հեռուստաեթերում կայացած «Ինգա եւ Անուշ Արշակյաններ ֆեյսբուքյան ասուլիսի» էջում Արշակյան քույրերը նախօրեին ենթարկվել էին դաժան եւ սանձարձակ հալածանքների այն բանի համար, որ հրապարակավ արտահայտել են իրենց բնական զզվանքը Կոնչիտայի նկատմամբ: Իսկ հալածանքն իրագործել են համասեռամոլության շահերի լոբբիստները: Նպատակ ունենալով հակահարված հասցնելու այդ գարշելի գործընթացին` «Իրավունք» թերթի կայքեջում գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը հրապարակել է հալածանքին մասնակցած շուրջ 60 «Կոնչիտայի վկաների» ֆեյսբուքյան էջերի հիպերհղումները` http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=16435%3A2014-05-17-16-18-23&catid=41%3Alurer&Itemid=57

Համասեռամոլության լոբբիստները պատասխանել են դատական հայցերի շարանով` 16 հոգի մեկ հայցով են դիմել դատարան, 1 հոգի`առանձին հայցով, 3 հոգի` եւս մեկ հայցով, մի հայց էլ ներկայացրել է «Նոր սերունդ» հ/կ-ն:

Նշենք, որ վերոնշյալ դատավարությունը մտնում է դատաքննության փուլ:  Իսկ դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին, ժամը՝12:20-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում:

 


 

Նյութը եւ տեսանյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում