5 - 11 սեպտեմբեր

Արխիվ 12-16

5 - 11 սեպտեմբեր



ԽՈՅ- Այս շաբաթ հնարավոր է անձնական բնույթի խնդիրներ ունենաք: Ոչ հաճելի պարզաբանումները սիրած մարդու հետ կնյարդայնացնեն ձեզ: Շաբաթվա երկրորդ կեսը, սակայն, ավելի խաղաղ ու անհոգ կանցնի: Աստղերը, այնուամենայնիվ, զգուշացնում են` զգուշացեք այն մարդկանցից, ովքեր պատրաստ են շողոքորթել ձեզ` իրենց նպատակներին հասնելու համար:

ՑՈՒԼ- Ձեր ինքնատիրապետումը, ցավոք, միայն արտաքուստ է. ձեր ներսում իսկական փոթորիկ է: Չորեքշաբթի, հինգշաբթի  շատ հուզական կլինեք. ոմանք, ինչպես ասում են, կփորձեն դիպչել ձեր հոգու նուրբ լարերին: Աստղերը խորհուրդ են տալիս չարձագանքել նրանց սադրանքերին, չբորբոքվել. ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի:  

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Այս շաբաթ առաջնորդվեք ՙլռությունը ոսկի՚ է կարգախոսով: Ավելի շատ լսեք, քան խոսեք: Ի դեպ, բամբասանքների ՙթիրախ՚ չդառնալու համար աշխատեք քիչ վստահել նոր ծանոթներին և նրանց չպատմել ձեր հաջողությունների մասին: Անձնական հարաբերություններում նույնպես հնարավոր են բախումներ. չի բացառվում, որ ձեզ ճիշտ չհասկանան:   

ԽԵՑԳԵՏԻՆ- Շաբաթը նպաստավոր է նպատակներին հասնելու համար: Այնուամենայնիվ, խուսափեք կոշտ ու կոպիտ արտահայտություններից: Եթե ցանկանում էիք փոխել աշխատանքը, այս շաբաթն ամենախոստումնալիցն է այդ առումով: Դա ձեզ անպայման կհաջողվի:  Շաբաթվա վերջում աշխատեք ձեզ գործերով շատ չծանրաբեռնել:     

ԱՌՅՈՒԾ-
Երկուշաբթի, երեքշաբթի օրերին եռանդուն կլինեք ու կկարողանաք բացել բոլոր փակ դռները, հասնել հաջողությունների: Ոչ մի խոչընդոտ չի խանգարի ձեզ` դեպի ձեր նպատակները հաստատուն քայլերով շարժվելու համար: Ուրբաթ օրը կհանդիպեք նշանավոր մարդկանց հետ: Հնարավոր է, եկամտաբեր առաջարկ ստանաք:    

ԿՈՒՅՍ- Քաղաքավարության զոհ մի° դարձեք և մի° ոտնահարեք ձեր ցանկությունները: Այս շաբաթ դուք հակված կլինեք մերժելու այն առաջարկները, որոնք կստանաք ազդեցիկ մարդկանց կողմից: Մինչդեռ, աստղերը ճիշտ հակառակն են խորհուրդ տալիս. համենայն դեպս, գուցե հենց դրանցից մեկը նոր կյանք սկսելու հնարավորություն է: Հանգստյան օրերը նվիրեք ձեր ընտանիքին:

ԿՇԵՌՔ- Երեքշաբթի և չորեքշաբթի օրերը բարեհաջող են թե° անձնական, թե° ֆինանսական խնդիրները կարգավորելու համար: Հինգշաբթի զգուշացեք անծանոթ մարդկանց հետ շփվելուց, ինչպես նաև կասկածելի առաջարկներից: Աստղերը խորհուրդ են տալիս շաբաթն ամբողջովին նվիրել ձեզ և ձեր առողջությանը:  Կիրակի օրն անցկացրեք մաքուր օդում. աշխատեք ՙփախչել՚ քաղաքից£            

ԿԱՐԻՃ-
Այս շաբաթ դուք շատ զգացմունքային և երազկոտ կլինեք: Հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ, սիրային արկածներ, որոնք կզարդարեն ձեր առօրյան: Շաբաթվա գրեթե բոլոր օրերը հարթ կընթանան: Զգուշացեք միայն ուրբաթ օրվա իրադարձություններից. հնարավոր է` մարդիկ ձեզ ճիշտ չհասկանան:          

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Մի° մերժեք այն մարդկանց, ովքեր, իսկապես, ձեր խորհուրդների ու աջակցության կարիքն ունեն: Երկուշաբթի, երեքշաբթի ՙքիթ սրբելու՚ ժամանակ չեք ունենա: Այնուամենայնիվ, աշխատեք ժամանակ հատկացնել նաև ձեր ընտանիքի անդամներին: Հնարավոր է, որ  առողջական խնդիրներ ունենաք: Հնարավորինս հաճախ եղեք բնության գրկում, զբոսնեք մտերիմների հետ:        

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Մի° փորձեք աչքերը փակել իրականության առջև: Ավելի, քան երբևէ ժամանակն է` լսելու, թե ինչ են ՙասում՚ զգացմունքները: Մի° խաբեք ինքներդ ձեզ: Պարզ և անկեղծ եղեք մարդկանց հետ, եթե չեք ցանկանում խճճվել վեճերի հորձանուտում: Շաբաթվա վերջին օրերին հետաքրքիր իրադարձությունները կհաջորդեն իրար: Ուրբաթ օրը  անսպասելի հեռախոսազանգ կլսեք:  

ՋՐՀՈՍ- Շաբաթվա սկզբին հնարավոր է մեծ գումար կորցնեք. աշխատեք հնարավորինս ուշադիր լինել գնումներ անելիս: Աստղերը խորհուրդ են տալիս` պարտքով գումար չվերցնել: Չորեքշաբթի, հինգշաբթի պետք է առավելագույնս զգույշ լինեք ձեր արտահայտություններում` սիրած մարդուն չվիրավորելու և հարաբերությունները վերջնականապես չխզելու համար:

ՁԿՆԵՐ-
Աստղերը խորհուրդ են տալիս ավելի լուրջ վերաբերվել գործերին: Ի դեպ, շաբաթը նպաստավոր է լրացուցիչ գումար վաստակելու համար: Ուստի առիթը բաց մի° թողեքª  ձեր ղեկավարներին նոր գաղափարներ առաջարկեք£ Նրանք կխրախուսեն ձեր ջանքերը ու կընդունեն ձեր առաջարկները: Մեծ փոփոխություն է սպասում անձնական կյանքում. դուք լուրջ որոշում կկայացնեք:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում