ԶԱՎԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՆՎԱՃԵԼ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՎ ԱՆՀՆԱՐ ՏԻՏՂՈՍՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԶԱՎԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՆՎԱՃԵԼ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՎ ԱՆՀՆԱՐ ՏԻՏՂՈՍՆԵՐԸ


Ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի նվաճած 2 արծաթե մեդալներից մեկը իր եւ թիմի հաշվին գրանցել էր հունահռոմեական ոճի ըմբիշ Զավեն Միքայելյանը: Եզրափակիչի ճանապարհին հայ ըմբիշը հաղթել էր Դոմինիկյան Հանրապետության, Թունիսի եւ Արգենտինայի ներկայացուցիչներին: Եվ միայն 58 կգ քաշային կարգի եզրափակիչում Միքայելյանը 10 միավորի տարբերությամբ պարտվեց ռուսաստանցի Արսլան Զուբաիրովին` 4:14: Առաջին մրցափուլում Զավեն Միքայելյանը հաղթել էր  4:1 հաշվով, սակայն երկրորդում ռուսաստանցին հավաքել է 13 միավոր` ժամանակից շուտ արժանանալով հաղթանակի:

Օլիմպիադայում իր ցուցադրած ելույթների, մրցակիցների եւ առաջիկա ծրագրերի մասին ՙԻրավունքի՚ հետ խոսեց պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ԶԱՎԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ:


-Ինչպե՞ս կգնահատեք Ձեր ելույթները օլիմպիական խաղերում:
- Ելույթներս մի փոքր լավ եմ գնահատում, քանի որ հասա եզրափակիչ, մի քանի լավ գոտեմարտ անցկացրի, մեծ առավելությամբ հաղթելով մրցակիցներիս: Իմ ելույթներն ու հաղթանակները նվիրում եմ մայրիկիս:
- Ի դեպ, հենց այդ ելույթների մասին. փայլուն հաղթանակներ տարաք Դոմինիկյան Հանրապետության, Թունիսի եւ Արգենտինայի ներկայացուցիչների նկատմամբ: Ի՞նչը չհերիքեց ռուս մրցակցի հետ պայքարում:
- Մի քիչ շտապեցի... Կարող էի հաղթել, բայց չստացվեց: Կար փորձի պակասի խնդիր:
- Մինչ Նանջինգ մեկնելը մրցակիցներից առանձնացրել էիք Արսլան Զուբաիրովին, փաստորեն, ձեր հաշվարկներում չէիք սխալվել: Բացի Ռուսաստանի ներկայացուցչից, ում կառանձնացնեք:
- Կառանձնացնեմ Իրանի եւ Ղազախստանի ներկայացուցիչներին:
- Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում: Եվ գտել եք արդյոք այն սխալները, որոնց վրա պետք է աշխատել:
- Ուսումնամարզական հավաք, միջազգային մրցաշար, ինչից հետո արդեն կսկսեմ պատրաստվել Հայաստանի երիտասարդական առաջնությանը: Ես իմ բոլոր մրցաշարերից առաջ դիտում եմ ելույթներս, որ հասկանամ, թե որտեղ եմ սխալվել ու փորձում եմ շտկել թերություններս: Այս ելույթներիս տեսագրությունը դեռ չեմ դիտել:
- Որպես մարզիկ` որն է ձեր գլխավոր նպատակը:
- Նվաճել բոլոր հնարավոր եւ անհնար տիտղոսները:
- Իսկ ո՞վ է հայ ըմբիշներից օրինակ ծառայում Ձեզ:
- Բացարձակ չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, շատ լավ մարզիկ է...

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում