ՉՈՒՆԵՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐ, ԹԵ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արխիվ 12-16ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այսօր Հայաստանի շատ գրախանութներում վաճառվում են ժամանակակից գրողների գրքեր, որոնք ոչ բոլորին են հասու, քանի որ ընթերցասեր հասարակության մեծ մասը հնարավորություն չունի գրքեր գնել: Վաճառվող գրքերի մեջ իհարկե, կան նաեւ այնպիսիք, որոնց ծանոթանալուց հետ ընթերցողը կփոխի իր բոլոր պատկերացումները գրողի եւ ընդհանրապես մտավորականի մասին: Դրանց մեծ մասը վիոլետգրիգորյանական եւ դորյանական ոճի են, որոնք ընթերցողի ճաշակի վրա բացասականից բացի, դրական ոչինչ չեն թողնի: Այս առումով լավ է, որ այդ ստեղծագործությունները տեղ չունեն դպրոցական դասագրքերում, սակայն սրան զուգահեռ` ստվերում են մնում ժամանակակից լավագույն գրողները: Որն է խնդիրը, որ ժամանակակից գրողների ստեղծագործությունները չեն ընդգրկվում դասագրքերում, չունենք ժամանակակից գրողներ, թե նրանք դադարել են արարել արժեքավոր ստեղծագործություններ: Այս հարցի շուրջ ՙԻրավունքը՚ զրուցեց հայ գրականության ելումուտից քաջատեղյակ գրականագետների հետ:
Գրաքննադատ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ- Բոլոր ժամանակներում միշտ էլ եղել են լավ գրողներ« որոնց ստեղծագործություններն արժանի են տեղ գտնելու դպրոցական դասագրքերում: Այլ հարց է, որ այն անհատները, կազմակերպությունները, որոնք կազմում են դպրոցական ծրագրեր, եւ որոնցով առաջնորդվում են դպրոցական դասագրքեր կազմողները, ցավոք, հին պատկերացումների եւ չհաղթահարած կարծրատիպերի արդյունքն են: Մյուս կողմից` այստեղ օբյեկտիվ պատճառներ էլ կան, շատ դժվար է գրական կենդանի գործընթացում կենդանի հեղինակներին սպառել եւ նրանց ստեղծագործությունները առանձնացնել ու ներառել դասագրքերում: Մեզ մոտ դեռ այդ մարդկային գործոնը` ինչ-որ մարդկանց չնեղացնելը, շարունակում է վճռական դերակատարություն ունենալ: Այսօր ժամանակակից գրականության մեջ ունենք հրաշալի պատմվածքներ եւ բանաստեղծություններ, որոնք իրոք արժանի են ընդգրկվելու դասագրքերում: Այն շրջանում, երբ երեխաները սկսում են ուսումնասիրել լուրջ գրականություն, հենց այդ ժամանակ պետք է սկսեն վերջին 20-25 տարվա ստեղծած գրականությունից` Հովհաննես Գրիգորյանի, Հենրիկ Էդոյանի, Հոկոբ Մովսեսի բանաստեղծություններից: Իսկ արձակից` Լեւոն Խեչոյանի գործերին:
ՙՀամո Սահյան գիտամշակութային կենտրոն՚ ՀԿ-ի նախագահ, Սահյանագետ ՇՉՈՐՍ ԴԱՎԹՅԱՆ - Մի անգամ Համո Սահյանի հետ գնացինք մի տուն, որտեղ Համոն իր գիրքը նվիրեց 7-րդ դասարանցի մի աղջնակի: Վերջինս զարմացած նայեց Սահյանին, ես էլ ասացի, թե այս պապիկը բանաստեղծ է: Աղջիկը նայեց ու ասաց. ՙԲանաստեղծները ո±ղջ են լինում՚: Ուզում եմ ասել, որ այն ժամանակ էլ դպրոցներում չէին անցնում ժամանակակից գրողների ստեղծագործություններ: Ինձ թվում է, ամեն դասարանի համար պետք է հանձնաժողով ստեղծվի, որպեսզի ժամանակակից գրողներին ինչ-որ չափով կարողանան ծանոթացնել երեխաներին` կենսագրությամբ ու բանաստեղծություններով: Այսօր չկան այն բանաստեղծները, որոնք ողջ էին 20 տարի առաջ: Ես ավելի շատ կողմնակից եմ, որպեսզի նրանց ստեղծագործությունները ընդգրկվեն դասագրքերում, իսկ մեր կողքին ապրող բանաստեղծներից որեւէ մեկին չեմ կարող առանձնացնել` պետք է ուսումնասիրել, թե նրանց ստեղծագործությունները որ չափով են օգտակար դասագրքերում ընդգրկվելու համար:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

