ԹՇՆԱՄՈՒ ԳՆԴԱԿԸ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԻՆ ՉԽՈՉԸՆԴՈՏԵՑ ԱՊՐԵԼ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ

Արխիվ 12-16

ԹՇՆԱՄՈՒ ԳՆԴԱԿԸ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԻՆ
ՉԽՈՉԸՆԴՈՏԵՑ ԱՊՐԵԼ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ


Արցախյան շարժման հենց սկզբից հայկական զորքերը կարողացան թշնամուն ցույց տալ իրենց հզորությունը եւ պարտադրել, որ հասկանա` իր ագրեսիվությամբ չի կարող զավթել հայկական հողերը: Արցախյան պատերազմում տարած փայլուն հաղթանակն ամբողջ հայության հաղթանակն էր, որը հենց այնպես չտրվեց: Հաղթանակ, որից հետո հարեւան Ադրբեջանը վանդակում փակված վայրի գազանի նման պետեպատ էր զարկվում` պարտությունը մի կերպ կուլ տալու համար: Պատերազմի ընթացքում ոսոխն իր կրակի տակ էր առել հայկական խաղաղ գյուղերը, նրա հիմնական թիրախներից մեկը ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերն էին:
1992 թվականի մայիսի 11-ին Տավուշի մարզի սահմանակից գյուղերից մեկում Արզումանյանների ընտանիքը նշում էր որդու` Ավետ Արզումանյանի 3-ամյակը: Նրանք եկել էին Ռուսաստանից` հայրենի գյուղից կարոտն առնելու եւ որդու տարեդարձը հայրենիքում նշելու համար: Հայկական ուրախ տոնախմբության հետ միաժամանակ չէին դադարում թշնամու կրակոցները: Նրա արձակած գնդակներից մեկն էլ  խլում է 3-ամյա Ավետի աջ ձեռքը...
Այդ դեպքից անցել է 22 տարի, այսօր արդեն Ավետ Արզումանյանը 25 տարեկան երիտասարդ է, ով արդեն կայացած քանդակագործ է: Ավետն այն մարդկանցից է, ովքեր կյանքի ամեն վայրկյանը թանկ են գնահատում եւ ապրում են գեղեցիկն ու բարին արարելով: Ավետը ստեղծագորում է մանկուց, իսկ քանդակագործությունը հիմնական զբաղմունք է դարձրել 1999 թվականից: Նա ունի բազմաթիվ աշխատանքներ, որոնց մեծ մասին հանրությունն արդեն հասցրել է ծանոթանալ առաջին անհատական ցուցահանդեսի ժամանակ: Ավետը կավից ստեղծած իր աշխատանքների մեծ մասը նվիրում է ընկերներին եւ այն մարդկանց, ովքեր գնահատում են իր աշխատանքը: Այսօր նա տարվա մի մասն ապրում է Ռուսաստանում, իսկ մյուսը` Հայաստանում:

ՙՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՏԱՌԵՐ ԵՆ, ՈՐՈՆՔ ՀԱՆՁՆՎԱԾ ԵՆ ԹՂԹԻՆ՚

Երիտասարդ քանդակագործը վստահ է. ՙՀաշմանդամության կարգը տառեր են, որոնք հանձնված են թղթին, ես դա չեմ ընդունում: Եթե մարդը հոգով ազատ է, ապա բոլոր կարծրատիպերը եւ պատնեշները հաղթահարելի են: Իսկ երբ անձը ուշադրություն է դարձնում ուրիշների կարծիքներին, սա արդեն նրան խանգարում է կայանալու որպես անհատ: Եթե ինձ համարեմ հաշմանդամություն ունեցող մարդ, բնական է, որ բոլորն էլ այդպես պետք է մտածեն: Որպեսզի հաշմանդամություն ունեցող անձը կարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները նախեւառաջ կարեւոր է ընտանիքում նրա դաստիարակությունը: Եթե ընտանիքում ծնողը երեխային համարի ֆիզիկական որոշակի կարողություններից զուրկ, ապա դա երեխայի հոգեբանության վրա ունենում է մեծ ազդեցություն՚:
Ըստ Ավետի` Հայաստանում եւ Ռուսաստանում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքը տարբեր է. եթե Հայաստանում ուշադիր զննում են մարդուն կամ մատնացույց անում, ապա ՌԴ-ում ամեն ինչ ազատ է, ազատ է նաեւ հաշմանդամություն ունեցող անձը. ՙՀայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք շատ են պարփակված, գուցե սա գալիս է շփման պակասից: Բարդ է ասել, թե Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց հատկապես որ իրավունքներն են խախտվում: Մենք սիրում ենք մատնացույց անել եւ ասել` ա°յ նա հաշմանդամ է, սա հաշմանդամ է: Սա ավելորդություն է, որը թույլ է տրվում ամեն պահ: Դաստիարակությունից զատ, կարեւոր է նաեւ շրջապատի վերբերմունքը, ահա այստեղ է, որ մենք ունենք խնդիր: Երբ Ռուսաստանից Հայաստան եմ գալիս, փորձում եմ որոշակի ծրագրերով աջակցել այստեղի հաշմանդամություն ունեցող անձնաց: Նրանց փորձում եմ հասկացնել, որ իրենք են իրենց կարգավիճակ տվողը՚:
Ավետի խոսքով` անծանոթ մարդկանց համար ինքը մեկն է, ով զրկված է աջ ձեռքից, իսկ ճանաչողների համար` մարդ, ով քայլում է ժամանակին համահունչ, ամեն օր ճանպարհներ է որոնում հաշմանդամություն ունեցող անձանց օգնելու համար:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում