ՀԻՄԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ ԳԱԼԻՍ Է ԱՅՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ, ՈՐԸ ՄԵԾԱՑԵԼ Է «ԿԵՌԱՍԻՆԿԱՅԻ» ՏԱԿ

Արխիվ 12-16

ՀԻՄԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ ԳԱԼԻՍ Է ԱՅՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ,
ՈՐԸ ՄԵԾԱՑԵԼ Է «ԿԵՌԱՍԻՆԿԱՅԻ» ՏԱԿ


Կինոռեժիսոր ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ կարծիքով` անցել են այն ժամանակները, երբ ֆիլմը նկարահանում էին ժապավենի վրա, քանի որ ժամանակակից տեխնիկայի գերզարգացվածության պատճառով, ֆիլմ նկարահանում են նաեւ հեռախոսով:
-Անցան այն ժամանակները, երբ ֆիլմը ժապավենի վրա էին նկարահանում, հիմա հեռախոսով էլ կարող ես ֆիլմ նկարել, եւ 100 չէ, 250 ֆիլմ էլ տարեկան կունենանք, ու չեմ կարծում, որ դրանից կարող է ֆիլմերի որակը բարձրանալ: Քանակը որակ է բերում` մի քիչ կասկածելի բան է, շատերն են հավատում այդ ֆորմուլային: Կարծում եմ` այո, քանակը կարող է որակական ինչ-որ երանգներ տալ, բայց որակ բերելու համար մի քիչ ուրիշ բաներ են պետք:



«ՈՐ ՕՐԸ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԸ ՍԿՍԻ ԿՈՄԵՐՑԻԱՅՈՎ ԶԲԱՂՎԵԼ,

ԵՍ ԿԴԱՌՆԱՄ ԻՐ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ ԹՇՆԱՄԻՆ»

-Բայց այսօր ժամանցային ու ցածրորակ ֆիլմերն ավելի շատ հանդիսատես են ունենում կինոթատրոններում:
- Թե որքան եկան նայեցին տվյալ ֆիլմը, դա բիզնեսմենների խնդիրն է, միշտ դրա մեջ գումար ներդնող կա: Մի մտածեք կոմերցիոն ֆիլմերի մասին, այն լինելու է, ուզեք, թե` ոչ, որովհետեւ այն գումար է բերում, իսկ արվեստ դուք կարող եք եւ չունենալ: Այսօր Ազգային կինոկենտրոնն է միայն ճիշտ ճանապարհ բռնել, իսկ որ օրը Կինոկենտրոնը սկսի կոմերցիայով զբաղվել, ես կդառնամ իր համար առաջին թշնամին, որովհետեւ դա իր խնդիրը չէ: Նայեք ֆիլմերի պաստառներին, իքս գումար աշխատում կամ չեն աշխատում նրանք, դա վտանգ չէ, վտանգված են արվեստի ֆիլմերը, որով քո հայկական կինոտեսակը պիտի աշխարհին ցույց տաս: Իսկ ի՞նչ ես ցույց տալու այս ապուշ կատակերգություններով: Դրանք Նոյեմբերյանից հեռու տանելն էլ ամոթ է:

«ՏԵՍԵ՞Լ ԵՔ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ, ՈՐՏԵՂ ՀՈՒՄՈՐ ՉԼԻՆԻ,

ԴՐԱՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ»

-Բայց այդ ֆիլմերը դահլիճներ են չէ լցնում:
- Որովհետեւ հանդիսատեսի որակն ահավոր ընկած է, հիմա կինոթատրոն գալիս է այն հանդիսատեսը, որը մութ ու ցուրտ տարիներից է գալիս, որ ծնվել ու մեծացել է «կեռասինկայի» տակ: Այն սերունդն է, որն իր կյանքում ոչ մի դասական կինո չի տեսել: Իսկ նորմալ կրթված մարդը նման ֆիլմեր չի նայի: Դրանք հումորային ֆիլմեր չես կարող համարել, որովհետեւ այնտեղ հումոր չկա: Տեսե՞լ եք կատակերգություն, որտեղ հումոր չլինի, դրանք հայկական կատակերգություններն են: Դրանք նկարում են մարդիկ, որոնք հումորի զգացում չունեն:



«ԵԹԵ ԷՇԻ ԶՌՌՈՑԸ` ՌԱԲԻՍ ԿՈՉԵՑՅԱԼԸ, ՁԵՐ ՏԱՆԸ ՀՆՉԵԼ Է,

ՎԵՐՋ, ԵՐԵԽԱՅԻ ԱԿԱՆՋՆԵՐԸ ՊՂԾՎԱԾ ԵՆ ԱՐԴԵՆ»

-Իսկ ի՞նչ լուծում եք տեսնում այդ հարցին:
- Կրթություն, կրթություն եւ միանգամայն կրթություն:
- Դպրոցից սկսա՞ծ:
- Ոչ, մոր կրծքից: Եթե էշի զռռոցը` ռաբիս կոչեցյալը, ձեր տանը հնչել է` վերջ, երեխայի ականջները պղծված են արդեն: Դա ցավալի փաստ է: Հանդիսատեսին պետք է կրթել: Իսկ այդ ֆիլմեր նկարողները օգտվում են առիթից` ավելի բթացնելով ու ստորացնելով հանդիսատեսին, ու կինոթատրոն են բերում 3 կոպեկով նկարած ճղճիմ կատակերգություններ, որը նույն հեռուստատեսային, «տուպոյ» սերիալային հումորն է: Եվ ցավալին այն է, որ մարդիկ գնում ու նայում են: Ես այդ ֆիլմերը նայողներին եմ մեղադրում, ոչ թե արտադրողին: Այսօր մենք հանդիսատեսի խնդիր ունենք: Այո, կա հանդիսատես, որ կինոթատրոն չի գնում նման ֆիլմեր նայելու, բայց նրանց թիվը շատ քիչ է: Ցավոք, արտագաղթի պատճառով գնաց որակյալ ֆիլմերի  հանդիսատեսը, դրա համար ունենք այն, ինչ ունենք: Բայց, մեկ է, մենք պիտի նկարենք որակյալ ֆիլմեր, չենք կարող հայկական կինոն վերացնել, որովհետեւ այն, ինչ իրենք են անում, կներեք, դա հայկական կինո չէ: Մեր արածն է հայկական կինո, որովհետեւ, չգիտես ինչու, արտասահմանում ցուցադրում են մեր նկարած կինոն, ոչ թե` իրենց: Եվ, հետո, խեղճ արտասահմանցին մտածում է, որ մեր բոլոր կինոներն այսպիսին են:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում