ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ, ԲԱՅՑ ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ՆԻՍՏԻՆ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ
Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մելքումյանի նախագահությամբ կայացավ դատական նիստ, որով հայցվորներ Գրիգոր Գեւորգյանը, Արման Սահակյանը եւ Հովհաննես Մկրտչյանը դատի են տվել ՙԻրավունք մեդիա՚ ՍՊԸ-ի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանին եւ ՙԻրավունք՚ թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին` պատվի եւ արժանապատվության հայցով:
Հիշեցնենք, որ հայցվորները գտնում են, որ ՙԻրավունք՚ թերթում տեղ գտած հոդվածը, որ վերջիններս պաշտպանում են գեյ-լոբբիստների շահերը` վիրավորանք եւ զրպարտություն է: Նշենք, որ դատական նիստին ներկայացել էր միայն ՙԻրավունք մեդիա՚ ՍՊԸ-ի եւ Հովհաննես Գալաջյանի շահերը ներկայացնող ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական ընկերության ղեկավար Լեւոն Բաղդասարյանը, իսկ հայցվորները, որքան էլ, որ զարմանալի հնչի, չէին ներկայացել, չնայած պատշաճ ծանուցված էին: Դատական նիստը տեղի ունեցավ վերջիններիս բացակայությամբ: Տարօրինակն այն էր, որ հայցվորները չէին ներկայացել դատարան հենց առաջին դատական նիստին, շատ լավ գիտակցելով, որ առաջին նիստը շատ կարեւոր է, եւ պետք է քննարկվեին հայցի առարկան եւ իրավունքի նորմերը: Իսկ վերջիններիս հայցը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց պարոն Բաղդասարյանը. ՙՀայցը իրավազուրկ է նրանով, դատի են տվել խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանին, իսկ դա իրավազուրկ է այնքանով, որ սույն դրվագով խմբագրական խորհրդի նախագահը չի կարող պատասխանող ներգրավվել, քանի որ օրենքի ուժով նման դեպքում, որպես պատասխանող պետք է ներգրավվի ՙԻրավունք մեդիա՚ ՍՊԸ-ի տնօրենը եւ հոդվածագիրը՚: