ԲԱՆՏԱՃԱՂԵՐԸ ՍԻՐԱՇԱՏ ՙՕԴՆՈԿԼԱՍՍՆԻԿՆԵՐԻ՚ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՔ ՉԵՆ

Արխիվ 12-16

ԲԱՆՏԱՃԱՂԵՐԸ ՍԻՐԱՇԱՏ
ՙՕԴՆՈԿԼԱՍՍՆԻԿՆԵՐԻ՚ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՔ ՉԵՆ


Դատավճռից. ՙԻրեղեն ապացույց ճանաչվածª ՀՀ ԱՆ ՙԿոշ՚ ՔԿՀ-ում խուզարկությամբ Նարեկ Պեպանյանի եւ Մ. Սանթոյանի քնելատեղերից եւ անձնական իրերից հայտնաբերված եւ առգրավված ՙNokia՚ մոդելի 3 բջջային հեռախոսները պահել քրեական գործի հետ միասին՚:
Եվ այսպես. հեռախոսները ՙԿոշ՚-ից դուրս եկան, իսկ 28-ամյա Նարեկը...

ՙՀԱՐՈՒՍՏ՚ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՆԱԼՈՒ ՄՈԼՈՒՑՔ

Նարեկ Արայիկի Պեպանյանը ծնվել է 1986թ. հունվարին: 2004-ին առաջին անգամ հայտնվել էր մեղադրյալի նստարանին. անչափահաս Նարեկը կատարել էր ավազակություն եւ դատապարտվել ազատազրկման` 5 տարի ժամկետով: Պատիժն ամբողջությամբ չէր կրել. 2005-ի դեկտեմբերին պատժից ազատվել էր պայմանական վաղաժամկետª ունենալով պատժի չկրած շուրջ 3 տարի ժամկետ: Ազատության մեջ էլ երկար չէր գտնվել: Ազատության մեջ մեկ ամիս էլ չմնալովª կատարել էր բռնաբարության փորձ եւ 2007-ի փետրվարին դատապարտվել  ազատազրկման` 5 տարի ժամկետով: Այս անգամ Նարեկն իր պատիժը կրել էր ամբողջությամբ եւ ազատվել էր 2011թ. հունվարին եւ... ուղիղ 1 ամիս անց դանակահարություն էր կատարել: Տուժողը, բարեբախտաբար, չէր մահացել, եւ Նարեկը ՙթարմացրել՚ էր իր գրանցումը  բանտում եւս 4,5 տարով: Նրան երկու ամիս էր մնում դուրս գալ բանտից, սակայն...
Կալանքի տակ գտնվելու ժամանակ Նարեկը, ըստ մեղադրանքի. որոշել էր ուսանել հանցագործության եւս մեկ ձեւª շորթում, այս անգամ օգտագործելով կապի առաջատար տեխնոլոգիաները: Նա նպատակ էր դրել ինտերնետի միջոցով ազատ աշխարհ վերադառնալ 3000 ԱՄՆ դոլար ՙաշխատած՚ գումարով...

ԴԱՏԱԽԱԶՆ ՈՒ ԴԱՏԱՐԱՆԸ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ԵՆ ՀԱՄԱՐԵԼ...

ՙԿոշ՚ ՔԿՀ-ում պատիժ կրող Նարեկը տարբեր հեռախոսահամարներով ինտիմ բնույթի հեռախոսազրույցներ էր ունեցել տուժող Նունեի հետ եւ ՙOdnoklassniki.ru՚ սոցիալական կայքում ստեղծել էր ՙNUNE JAN՚ պայմանական անվամբ անձնական էջ: Այդ էջում Նարեկը տեղադրել էր Նունեի բջջային հեռախոսահամարը, լուսանկարները, պոռնկագրական բնույթի  լուսանկարներ, վիրավորական մեկնաբանություններ: Համարելով, որ ՙսեքսապիլ՚ կինը հասունացել է, Նարեկը վիրտուալ սեքսից անցել էր իրական ֆինանսական փոխհարաբերությունների: Սպառնալով, որ ջանք չի խնայի, որպեսզի Նունեի ՙգայթակղիչ՚ լուսանկարներին ու զրույցներին ծանոթանան շատերըª իրեն զուսպ պահելու համար Կարենը պահանջել էր 3000 դոլար: Նունեն դիմել էր իրավապահ մարմիններին եւ վերջիններիս միջոցով պարզվել էր, որ Նունեի վիրտուալ ընկերը հանդիսանում է ՙԿոշ՚ քրեակատարողական հիմնարկի կալանավոր Նարեկ Պեպանյանը: Այդպես էլ հարուցվել էր քրեական գործ` շորթման մեղադրանքով, իսկ բանտախցում հայտնաբերված 3 հեռախոսները հայտնվել էին այդ գործում` որպես իրեղեն ապացույցներ...

ԱՊԱՑՈՒՅՑ, ՈՐԸ ԱՊԱՑՈՒՅՑ ՉԷ

Գործը քննել էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: ՙԻրար էին հագել՚ փորձառու դատավոր, դատարանի նախագահ Ս. Մնոյանը եւ փորձառու փաստաբան, նախկինումª դատավոր, իսկ ներկայումս հանրային պաշտպան Ա. Սաղաթելյանը: Նկատի ունենալով մեղադրյալի անձըª պաշտպանի խնդիրը կարելի էր համարել անլուծելի, սակայն...
Նարեկը պնդել էր, որ ինքը Նունեից պահանջել էր ոչ թե 3000, այլ 1000 դոլար: Պաշտպանը դատարանից պահանջել էր, որպեսզի դատարանում հետազոտվի, այսինքնª լսվի այն ձայնագրությունները, որոնք գաղտնալսման միջոցով ձեռք էր բերել քննչական մարմինը, եւ որոնցով կարող էր ապացուցվել, որ խոսք կարող է լինել միայն 400.000 հազար դրամի մասին: Դատարանը, սակայն, բուն ձայնագրությունները դատաքննությամբ չէր հետազոտել: Այլ խոսքով. ապացույցը` որպես ապացույց, դատարանի հետաքրքրությանը չէր արժանացել: Այդ հարցը, հավանաբար, կդառնա վերադաս դատարանի քննության հիմնաքարը, քանի որ դրանից է կախված Նարեկի պատժաչափը:

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՐՑ

Մեղադրյալ Նարեկ Պեպանյանը, անշուշտ, օրինակելի անձնավորություն չէ: Միաժամանակ, անհասկանալի է մնում, թե ինչպես, եւ ամենակարեւորըª ինչու էին կալանքի տակ գտվող Նարեկի մոտ հայտնվել ամուսնացած Նունեի պոռնոլուսանկարները: Այս հարցը, հավանաբար, շատ ավելի լուրջ քննության առարկա կդառնա Վերաքննիչ դատարանում, որի որոշումից հետո, հավանաբար, այս թեմային կրկին մենք կանդրադառնանք եւ, հավանաբար, պաշտպանի մեկնաբանություններով...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում