ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐԸ ՍՅՈՒՆԻՔԻՑ ՙԱՐՏԱՔՍՎԵՑԻՆ՚

Արխիվ 12-16

ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐԸ ՍՅՈՒՆԻՔԻՑ ՙԱՐՏԱՔՍՎԵՑԻՆ՚


Ինչպես հայտնի է, երեկ կայացած կառավարության նիստին հայտարարվեց, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ազատվել է աշխատանքից եւ տեղափոխվել: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ամանախոշորª ՙԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՚ տնօրենի պաշտոնից հեռացվեց նաեւ վերջինիս հայրը` Մաքսիմ Հակոբյանըª ստանալով միայն ընկերության խորհրդի նախագահի ՙխրախուսական՚ պաշտոնը:
Չնայած պարոն Հակոբյանը մինչ վերջերս էլ փորձում էր ցույց տալ, թե մեծ կորուստ չէր համարում, բայց նրան մտերիմ անձինք շարունակում են փաստել. ՙԴա Մաքսիմ Անուշավանիչի համար չափից դուրս ծանր, անսպասելի հարված էր, քանի որ մինչեւ վերջին պահը նա գրեթե համոզված էր, որ նման որոշում չի ընդունվի՚:
Բայց ահա ամիսներ առաջ, երբ դեռ խոսակցություն անգամ չկար այդ պահին ամենազոր համարվող պարոն Հակոբյանի պաշտոնանկության մասին, ներկայացնելով այդ լուրըª նաեւ ակնարկել էինք, որ ամեն ինչ չի վերջանա միայն Մ. Հակոբյանի պաշտոնանկությամբ, որ նրան պղնձամոլիբդենայինից ազատելուց հետո կդրվի ողջ մարզում հակոբյանական ՙկլանի՚ լիկվիդացման խնդիրը: Այն, որ Մ. Հակոբյանին ազատելուց հետո կոմբինատից արագորեն հեռացրեցին նրա բոլոր հավատարիմ կադրերին, խոսում էր մեր տեղեկատվության օգտին: Եվ ահա եղավ վերջնական հարվածըª Հակոբյանները զրկվեցին նաեւ Սյունիքի մարզպետի պաշտոնից:
Չնայած սա Մ. Հակոբյանի վերջը չէ. նա, թերեւս, միայն Սյունիքի մարզում է դարձել ՙանցանկալի անձ՚, ինչը որոշ աղբյուրներ բացատրում են նախկին մարզպետիª Սուրիկ Խաչատրյանի հետ ՙպատերազմներով՚, որոշ աղբյուրներ էլ կարծում են, որ իր երբեմնի հզորությունից ոգեւորվածª պարոն Հակոբյանը, այսպես ասենք` ֆինանսական մարտահրավեր էր նետել նաեւ պղնձամոլիբդենայինի փաստացի սեփականատերերին, ովքեր ի սկզբանե ցանկություն ունեին մինչեւ վերջ ոչնչացնել նրան: Բայց այն փաստը, որ Վահե Հակոբյանը պաշտոնանկությունից հետո տեղափոխվում է թեեւ մարզից դուրս, բայց էլի բավականին յուղոտ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի պաշտոնին, վկայում է, որ Հակոբյաններին մինչեւ վերջ ոչնչացնելու ծրագիրն իր ամբողջական խնդիրը չլուծեց: Ճիշտ է, Արարատյան հարթավայրում ապօրինի ջրօգտագործման կանխման ներկայիս գործընթացի պարագայում Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի պաշտոնը մի քիչ իր հրապուրանքը կորցրել է, բայց այս նեղ պայմաններում դա էլ կարող է Հակոբյաններին բավարարել:
Դե, իսկ Մ. Հակոբյանը, ըստ հրապարակային խոսակցությունների, փորձում է իր հանքային գործունեությունը ծավալել Սյունիքից հեռուª Հայաստանի մյուս ծայրինª Ախթալայում: Ըստ նույն խոսակցություններիª նա արդեն իսկ փորձում է հնարավորինս արագ իրենով անել Ախթալայում գտնվող պղնձամոլիբդենային համակարգը, որը պատկանում էր ամերիկահայ գործարար, մանկապղծության մեղադրանքով դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին: Այսինքնª կարծես թե Մ. Հակոբյանի շուրջ ծավալվող այս ողջ իրավիճակը ավարտվում է կոմպրոմիսային լուծմամբ:
Առավել ստույգ տեղեկություն ստանալու համար փորձեցինք կապվել պարոն Հակոբյանի հետ, ով, սակայն, կարծես թե ծանր է տանում վերջին հարվածըª որդու պաշտոնանկությունը: Համենայնդեպսª Մ. Հակոբյանը մեր հարցը լսելուն պես, թե ինչով է բացատրում Սյունիքի մարզպետի պաշտոնից որդու  ազատվելը, բավական նյարդայնացած ասաց.
- Անջատի, տրամադրություն չունեմ հարցերիդ պատասխանելու, ու ընդհանրապես ցանկություն չունեմ Ձեզ հետ խոսելու, պարզ ա:
Երբ մենք փորձեցինք մեկ անգամ եւս կապվել պարոն Հակոբյանի հետ եւ այս անգամ փորձել ճշտել իրենց Սյունիքից հեռանալու մասին լուրերը, նյարդերը կարծես վերջնականապես տեղի տվեցինª նա աննկարագրելի զայրացած տոնով բղավելով ասաց.
- Տո Ձեր ինչ գործ է... անջատեք, մի° զանգեք, մարդ եք, էլի, հասկացեք...
Լավ, ամեն ինչ պարզ է, հանգիստ թողնենք Մ. Հակոբյանին, առավել եւս, որ նա հայաստանյան այլ օլիգարխների ֆոնին համեմատաբար նորմալ տնտեսական գործչի համարում ունի: Սակայն Հակոբյանին հեռացնելուց հետո Սյունիքի բազմաչարչար հողում խաղաղություն կտիրի... Հազիվ թե, քանի որ այստեղ մի շարք շատ ծանր, բայց թանկարժեք մետաղական շահեր են բախվում: Իսկ ինչ վերաբերում է մարզպետի պաշտոնին, ապա երեկ միանգամից տարածվեցին խոսակցություններ, թե ուղղակի կամ միջնորդավորված ձեւով իր երբեմնի աշխատասենյակ կվերադառնա Սուրիկ Խաչատրյանը: Թե, որքանով են վերոնշյալ խոսակցությունները համապատասխանում իրականությանը փորձեցինք պարզել անձամբ պարոն Խաչատրյանից, ով չհերքելով այդ լուրերի իսկությունը, տվեց դիվանագիտական պատասխան.
- Նման առաջարկ չեմ ստացել, ինքս էլ այժմ Սյունիքում եմ:
- Ամեն դեպքում կցանկանայիք վերանշանակվել:
- Կցանկանայի նորից ծառայել ժողովրդիս:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում