ԳԵՆԱՄՈԴԻՖԻԿԱՑՎԱԾ ՍՆՈՒՆԴԸª ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲՈՒՖԵՏՆԵՐՈՒՄ
Արխիվ 12-16ԳԵՆԱՄՈԴԻՖԻԿԱՑՎԱԾ ՍՆՈՒՆԴԸª ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲՈՒՖԵՏՆԵՐՈՒՄ
Այսօր Հայաստանի սպառողական շուկան այնքան բազմազան է եւ ընտրությունն այնքան մեծ, որ երբեմն սպառողը թյուրիմացության մեջ է ընկնում` որակյալ եւ անորակ ապրանքն իրարից զատելու մեջ: Առողջ գենաֆոնդի համար կարեւոր նախապայմաններից մեկն առողջ սնունդն է, հատկապես երեխաների դեպքում, ովքեր սիրում են առանց ծնողների օգնության գնել իրենց սիրելի չիպսերը եւ ադի-բուդիները, որոնք վերջին շրջանում վաճառվում են նաեւ փաթեթավորված եւ տարբեր գույներով:
Մի տեսակ աննկատ` այդ ՙսննդատեսակները՚ մուտք գործեցին եւ իրենց կայուն դիրքը գտավ նաեւ դպրոցական բուֆետներում: Թե չիպսային ընդմիջումներն ինչ կրթական եւ առողջական հետեւանքներ կառաջացնեն երեխաների համար, դժվար չէ գլխի ընկնել: Առավել եւս, որ դրանք արդեն հիմնականում արտադրվում են տարաբնույթ համային հավելումների, այսինքնª քիմիական միջոցների կիրառմամբ:
Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության ակադեմիայի փոխնախագահ ՄԻԼԵՏԱ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԸ եւս պնդում է, որ նման արտադրանքներին ներկայումս հիմնականում տրվում են արհեստական հավելանյութեր եւ տարբեր համեր: Բայց առանց դրա էլ վտանգն ակնհայտ է` գենետիկական բնույթի. ՙԱշխարհում եգիպտացորենից ստացված ադի-բուդին այն մթերքն է, որն ամենաշատն է գենամոդիֆիկացված, այսինքն համարվում է ծրագրավորված սնունդ: Այն մենք ներմուծում ենք դրսից, եւ մեզ է հասնում դրա տրանսգեն տեսակը: Մենք դեռ չգիտենք, թե դրանք այդքան շատ օգտագործելուց մեր երեխաներին ինչ է սպասվում, քանի որ այդ մթերքը ստեղծվել է ոչ թե բնության կողմից, այլ բիզնես անելու համար՚:
Այն, որ գենետիկորեն ձեւափոխված մթերքները, մեղմ ասած, կասկածելի հետեւանքներ կարող են ունենալ նաեւ մեծահասակ օրգանիզմների համար, քիչ չի խոսվել: Նման արտադրատեսակների կողմնակիցները սիրում են պնդել, թե ոչինչ էլ հստակ չէ, թե գենամոդիֆիկացված սննդամթերքի վտանգավոր հետեւանքների մասին անգամ գիտությունը հստակ ոչինչ ասել չի կարող: Բայց հենց դրանով էլ նման ապրանքատեսակներն արդեն իսկ առնվազն կասկածելի են, այսինքնª գոնե աճող օրգանիզմներին դրանք հրամցնելը պետք է բացառվեր, առավել եւսª դպրոցական սննդի տեսքով: Մինչդեռ առկա է միանգամայն հակառակ պատկերը:
Այսպիսովª մեր զրուցակիցը մտահոգված է, որ Հայաստան ներմուծվելուց առաջ գենամոդիֆիկացված սնունդը չի ստուգվում, էլ չասած, որ դեռ հարց է, թե կարո±ղ են ստուգել: Այսինքնª Հայաստանում կա± համապատասխան տրանսգեն լաբորատորիա, թե± ոչ:
Տիկին Արիստակեսյանը շարունակելովª միտքը տարավ այն ուղղությամբ, որ չիպսերը եւս անվտանգ չեն, դրանց համը փոխելու համար այնքան արոմատիզացիաներ են կիրառում, որ օգտագործելուց հետո էլ մարդը չի գիտակցում, թե ինչ կլինի դրա հետեւանքը: ՙՉիպսերն ավելի հաճելի դարձնելու համար մսի ու էլ չգիտեմ ինչի համեր են տալիս: Դրանց մեջ բնական հավելումներ հիմնականում չեն օգտագործվում: Այդպիսի ՙհաճելի՚ համերից երեխաներին կտրելը մի քիչ դժվար է՚,- ավելացրեց տիկին Արիստակեսյանըª հավելելով, որ ՀՀ մարզերի վիճակն ավելի անմխիթար է, քանի որ այնտեղ վաճառում են Երեւանում մնացած այն ապրանքները, որոնց պահպանման ժամկետն անցել է կամ դրան շատ մոտ էª դրանց պիտանիության ժամկետը փոխում են, հայերեն պիտակ փակցնում եւ վաճառում:
Մի խոսքովª չիպսերի եւ ադի-բուդիների խնդիրը, ըստ Միլետա Արիստակեսյանի, հրատապ է, քանի որ դրա հիմնական սպառողը մանկապարտեզներում եւ դպրոցներում սովորող երեխաներն են: Նրանց առողջությունը չվնասելու եւ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար նա առաջարկում է, որ դպրոցական բուֆետներում սահմանվի սննդի հատուկ ցանկ, եւ գոնե այնտեղից դուրս բերվի այդ անառողջ սնունդը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՅԱՆ

