ԻՆՉ ԿՏԱ ԱՐՑԱԽԻՆ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ԲԱՆԱՁԵՎԸ
Արխիվ 12-16
ԻՆՉ ԿՏԱ ԱՐՑԱԽԻՆ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ԲԱՆԱՁԵՎԸ
Օրերս Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը` նահանգի Սենատի կողմից ընդունեց AJR 32 բանաձեւը, որը. ՙԽրախուսում եւ աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերը` զարգանալու, որպես ազատ եւ անկախ պետություն՚: Բանաձեւով կոչ է արվել նաեւ ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսինª սատարել ԼՂՀ ինքնորոշմանը եւ ժողովրդավարական անկախությանը: Բանաձեւում արձանագրված է, որ Արցախը պատմականորեն հայկական հող է եղել, որը Խորհրդային Միության տարիներին ապօրինաբար անջատվել է Հայաստանից եւ հանձնվել է նոր կազմավորված Խորհրդային Ադրբեջանի կառավարմանը: Նման բովանդակությամբ բանաձեւի ընդունումից հետո հարեւան Ադրբեջանը, հասկանալի է, բարձրացրեց իր հերթական վայնասունը, իսկ երկրի Արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլլաեւն այն անվանեց ՙընդամենը մի թղթի կտոր՚:
ՙԻրավունքը՚ հայաստանյան մեկնաբաններից փորձեց ճշտել, թե որքանո±վ AJR 32 բանաձեւը կնպաստի արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նշեց.
- Կալիֆորնիան Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենախոշոր նահանգն է` ամենահզոր պոտենցիալով: Այդ բանաձեւը ուղղակի նշանակություն չունի, քանի որ այն համապետական որոշում չէ: Սակայն ունի որոշ կարեւորություն Արցախի անկախության եւ ժողովրդի համար: Պետք է նաեւ ասեմ, որ Ադրբեջանը երբեք չի կարող իր կամքը թելադրել Ամերիկային:
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ մեկնաբանեց.
- Ադրբեջանն իր ամբողջ պատմության ընթացքում ցույց է տվել, որ իր համար ցանկացած պայմանագիր կամ միջազգային փաստաթուղթ, որը կնքում է Ադրբեջանը կամ կնքվում է միջազգային կազմակերպությունների կողմից, ՙընդամենը մի թղթի կտոր՚ է, որը չարժե անգամ թղթի վրա ծախսված գումարին: Սա է պատճառը, որ Ադրբեջանը երբեք չի հարգել ոչ ՄԱԿ-ի բանձեւերը` կապված Արցախյան հակամարտության հետ, ոչ էլ ցանկացած այլ պայմանագիր ու անգամ իր իսկ խնդրանքով մեզ հետ կնքված հրադադարի պայմանագիրը: Բոլորովին էլ զարմանալի չէ, որ այդ երկիրն այդպեսª որպես ՙընդամենը մի թղթի կտոր՚ է անվանել Կալիֆորնիայի բանաձեւը, եւ այս պարագայում կարելի է ասել, որ Ադրբեջանի անկախության մասին հռչակագիրը նույնպես թղթի կտոր է: Մեր հարեւանը իր ագրեսիվությամբ արդեն ցույց է տվել, որ պատրաստ չէ ԼՂՀ հակամարտության հարցը լուծել խաղաղ ճանապարհով, իսկ սա մեզ համար նշանակում է, որ իսկական ժամանակն է անցնել պլան ՙԲ՚-ին` ԼՂՀ անկախության ճանաչման միջազգային արշավը հասցնել իր ավարտին:
ՀՀ Ազգային արխիվի տնօրեն ԱՄԱՏՈՒՆԻ ՎԻՐԱԲՅԱՆՆ էլ ավելացրեց.
- Իհարկե լավ է, որ այդ բանաձեւը ընդունվել է: Սակայն խնդիրն այն է, որ ԱՄՆ բազմաթիվ նահանգներ ճանաչել են նաեւ Հայոց ցեղասպանությունը, սակայն նույնը չի ճանաչել Ամերիկան` որպես պետություն: Կարծում եմª նույն էլ կլինի նաեւ Արցախյան ինքնուրույնության ճանաչման հետ: Բանձեւը կարեւոր է այն տեսանկյունից, որ մեկ անգամ եւս աշխարհի հանրությանը հիշեցնում է Արցախի գոյության, արցախցու ինքնուրույն ապրելու իրավունքի մասին: Սակայն բանաձեւը Արցախյան խնդրի լուծման գործում վճռական նշանակություն դժվար թե ունենա: Ինչ վերբերում է Աբդուլլաեւի բնորոշմանը, ապա չպետք է զարմանալ. նրանք բնական է, որ նման բան պետք է ասեին, այլ բան չէինք էլ սպասում:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում` 100 հոգու շրջանում կատարել է հարցում` պարզելու համար, թե AJR 32 բանաձեւը ի±նչ նշանակություն կունենա ԼՂՀ հիմնահարցի խաղաղ կարգավորման համար:
1. Ոչ մի գործնական նշանակություն - 57%:
2. Կարող է նշանակություն ունենալ, քանի որ նման բանաձեւերը կարող են այլ կառույցների, այդ թվումª պետությունների կողմից նման որոշումներ ընդունելու նախադեպ դառնալ - 21%:
3. Բանաձեւը կարող է շատ մեծ կարեւորություն ունենալ - 12%:
4. Բանաձեւը կտա մեծ բարոյական աջակցություն, որը հետագայում կունենա իր գործնական նշանակությունը - 10%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

