«ԱԼԻԵՎԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՆՔ ՏԱԼԻՍ ԻՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՈՒՂԱՐԿԵԼ ԱՅՍՏԵՂ ԴԻՎԵՐՍԻԱՅԻ»

Արխիվ 12-16

«ԱԼԻԵՎԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՆՔ ՏԱԼԻՍ ԻՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՈՒՂԱՐԿԵԼ ԱՅՍՏԵՂ ԴԻՎԵՐՍԻԱՅԻ»

Ավարտվեց ամառը, սակայն այն աչքի ընկավ ոչ թե իր արձակուրդային խաղաղ օրերով, այլ լարվածությամբ հայ-ադրբեջանական սահմանին: Ինչ խոսք, կատարվեց այն, ինչին քչերն էին մեր օրերում հավատում: Ազգովի բռունցքվեցինք, ու մեկն իր աղոթքով, մյուսը սահմանին կանգնած զինվորի կողքին լինելով, մի երրորդը ֆեյսբուքյան ռազմահայրենասիրական կոչերով սատարեց մեր 18-ամյա սահմանապահներին, ովքեր թշնամուն հերթական անգամ ցույց տվեցին հայկական բազկի ուժը: Օգոստոսյան ամենաթեժ օրերին ԼՂՀ սահմանապահ դիրքերում էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը` լրագրողական խմբով, որոնց թվում էր նաեւ «Իրավունքը»:

 

«ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՄԻ ՔԻՉ ԷԼ ՄԵՐ ՍԱՀՄԱՆԸ ԱՌԱՋ ՏԱԼ»


Այս օրերին Ասկերանի շրջանի սահմանապահ դիրքերից մեկում հանդիպեցինք իսկական «բայեվիկների»: Այո՛, 18-ամյա զինվորը մենակ չէր թշնամու առաջ, ազատամարտիկներն ինքնակամ որոշել էին բարձրանալ դիրքեր ու թշնամուն հիշեցնել, որ այսօր մեր դիրքերը պահում են 90-ականներին Ադրբեջանին հաղթած հերոս զինվորների որդիները: Ասկերանի շրջանի ազատամարտիկների միության նախագահ ՍԱՄՎԵԼ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում նշեց. «Մենք լսեցինք, որ ադրբեջանցիները սահմանում էլի սկսել են դիվերսիոն գործողություններ անել, դրա համար էլ որոշեցինք ինքնակամ հավաքվել, գալ ու սատարել մեր զինվորներին: Բոլորն էլ մեծ խանդավառությամբ, մի մարդու պես եկել են»: Անդրադառնալով հնարավոր պատերազմին` Ս. Աղաջանյանը հավելեց. «Մենք կռիվ չենք ուզում, պատերազմ չենք ուզում ու չենք ուզում, որ թուրքի երեխա մահանա, զինվոր մահանա: Բայց եթե իրենք ուզում են գալ մեր երեխեքին սպանեն, մենք դա թույլ չենք տալու: Մենք միշտ պատրաստ ենք, ինչպես 1992-93 թվականներին ենք արել ու մեր երկրի սահմանագիծը բերել-հասցրել ենք այստեղ, նույնն էլ հիմա կանենք: Եթե իրենք պատերազմ են ուզում սկսել, մենք պատրաստ ենք մի քիչ էլ մեր սահմանը առաջ տալ»: Ապա հպարտությամբ խոսեց մեր զինվորների մարտունակության մասին. «Էս քանի օրը ստեղ ենք եւ տեսնում ենք, որ իսկականից մեր մատաղ սերունդը շատ խելացի է: Շատ հմուտ են,  զինվորական գործին նվիրված ու մեզնից ոչ մի բանով էլ պակաս չեն: Ինչպես ժամանակին մենք ենք արել, մի բան էլ ավելի պատրաստ են իրենք անել ու անում են»: Հետո էլ, պատերազմի բովով անցած ազատամարտիկն անկեղծացավ. «Ձեր գալուց առաջ հրաման ստացանք ցանկացած թռչող թիրախ խոցել: Օրինակ, մեր Աշոտը պատերազմի ժամանակ տանկ  ա խփել, հիմա պատրաստ ա ուղղաթիռ էլ խփի: Մի խոսքով` Ալիեւին խորհուրդ չենք տալիս իր զինվորներին ուղարկել այստեղ դիվերսիայի: Եթե պատերազմ է ուզում, թող սկսի, ոչ թե գիշերները թաքուն ու ծածուկ մարդ ուղարկի: Չնայած` իրենք սովոր են, իրենց գեներում կա գիշերները գողություն անելն ու թաքուն մեջքից խփելը, բայց թող իմանան, որ մենք պատրաստ ենք երես երեսի կռվել: Այնպես որ, ինչ էլ լինի, մենք արժանի հակահարվածը տալու ենք»:

«ԱՄԵՆԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԴԻՎԵՐՍԻԱՅԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼ Է ՄԵՐ 18-ԱՄՅԱ
ՀԱՍԱՐԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ»


Կարճ ու կոնկրետ խոսեց 90-ականներին թշնամու տանկ խփած ազատամարտիկ ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ. «Մեր ազգի կանանց, երեխաներին, մայրերին ու քույրերին, կարող ենք ասել, որ հանգիստ քնեն: Չէ՞ որ հենց վերջին դեպքերն էլ ցույց են տվել, որ թշնամու ամենապատրաստված դիվերսիային դիմակայել է մեր 18-ամյա հասարակ զինծառայողը»:

«ՄԻ ԱՆԳԱՄ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԷՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԿՀԱՂԹԵՆՔ»

Ազատամարտիկների միության վարչության անդամ ՎԱԶԳԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էլ, նախ խորհուրդ տվեց հանրությանը. «Խորհուրդ կտայի ազգիս բանակին չթերագնահատել: Ողջ ազգը պիտի բանակի համար աշխատի: Ամենալավը պիտի զինվորը հագնի, կուշտ հաց ուտի, ամենալավը սպայի ընտանիքը պիտի ապահովվի: Եթե պետք է, ամեն մի զոհողության պիտի պատրաստ լինենք` թե՛ ֆինանսական, թե՛ այլ»: Խորհուրդներից հետո Վազգեն պապը համեմատական անցկացրեց արցախյան կռված տղերքի ու մերօրյա զինվորի միջեւ. «Անկեղծորեն ասեմ, որ իրենք պատրաստ են շատ ավելի լավ, քան թե մենք մեր ժամանակ, որովհետեւ մեր բանակն արդեն 20 տարի է կատարելագործվում է: Հիմա փորձված են, դեռ մի բան էլ մենք պիտի իրենցից սովորենք»: Խոսելով, Աստված մի արասցե, հնարավոր պատերազմի մասին` ազատամարտիկը երիտասարդական խանդավառությամբ ու պատրաստակամությամբ վստահեցրեց. «Լավ կլինի, որ պատերազմ չլինի, բայց, եթե պիտի լինի, թող հիմա լինի: Մի անգամ հաղթել ենք, էս անգամ էլ կհաղթենք: Եթե այն ժամանակ ինչ-որ թերություններ ունեցել ենք, այս անգամ ավելի զգոն կլինենք, ու արդյունքը ավելի լավ կստացվի: Ամեն ժամանակներում էլ մեր ազգի մեջ հերոսներ լինելու են, որովհետեւ դա մեր գենի մեջ է»: Եվ ի գիտություն թշնամու ջրաղացին ջուր լցնողների, ովքեր այսօր բաժանում են դնում հայաստանցիների ու ղարաբաղցիների միջեւ, Վ. Հարությունյանը վերջում զգուշացրեց. «Ուզում եմ` բոլորն էլ իմանան, որ էս հողում չկա հայաստանցի-ղարաբաղցի: Աստված չանի, եթե  Հայաստանում պատերազմ լինի, 100 տոկոս էնտեղ ենք լինելու: էստեղ ախպերություն է, բոլորս հայ ենք ու մի ազգ ենք: Մենք այսքան պայքարում ենք, որովհետեւ ուզում ենք ազատ ու հայավարի ապրել մեր Մայր Հայաստանի հետ»:
«Մենք թույլ չենք տալու, որպեսզի մեզ երկրորդ անգամ պատերազմ պարտադրեն»,- Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերն են: Այդ օրերին Արցախի խրամատներում համոզվեցինք, որ Սեյրան Օհանյանի այդ վստահությունը հիմնավոր է: Փաստ է, որ այդ օրերին մեր բանակը ազատամարտիկների հետ միասին ջարդ տվեց թշնամուն իսկապես թույլ չտվեց, որպեսզի մեզ պատերազմ պարտադրեն:

ՀՐԱՆՏ  ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում