«Ի ԾԱՌՍ ԵՆՔ ՎԵՐ ԿԱՑԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ԿՈՏՐԵՆՔ ՈՒ ԴԵՄՆ ԱՌՆԵՆՔ ԱՅԴ ԳԼՈԲԱԼԻՍՏԱԿԱՆ ԾԱՎԱԼԱՊԱՇՏՈՒԹՅԱՆԸ»

Արխիվ 12-16

«Ի ԾԱՌՍ ԵՆՔ ՎԵՐ ԿԱՑԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ԿՈՏՐԵՆՔ ՈՒ ԴԵՄՆ ԱՌՆԵՆՔ ԱՅԴ ԳԼՈԲԱԼԻՍՏԱԿԱՆ, ՀԱԿԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԾԱՎԱԼԱՊԱՇՏՈՒԹՅԱՆԸ»

 

Այսօր մի շարք  քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ  պարզապես ազգային արժեքների պահպանման համար մտահոգ քաղաքացիներ հավաքվել էին  Կենտրոն եւ Նորք-Մարաշ  ընդհանուր իրավասության դատարանի դիմաց ասելու. «Ո՛չ համասեռամոլության լոբբիստներին»: Ի պաշտապանություն ավանդական  ընտանիքի արժեահամակարգի պաշտպանության և ընդդեմ այլասերվածության քարոզի այս ակցիային մասնակցում էին «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ի նախագահ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ, «Մխիթարիչ» բարեգործական ընկերությանե հիմնադիր, հասարակական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ, «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ի համակարգող ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, «Հայոց թանգարան» հուշարձանների պահպանության նախաձեռնության կազմակերպիչ ԱՂՎԱՆ ԱՍՈՅԱՆԸ եւ այլք: Ի դեպ, ակցիային զուգահեռ դատարանում ընթանում էր   համասեռամոլների լոբբիստների  հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի եւ թերթի գլխավոր խմբագրի ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԻ (համասեռամոլների լոբբիստները պահանջում են իրենց պատվի եւ արժանապատվության հատուցված վնասը` հինգ միլիոն դրամ): Ակցիային ներկա էր նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ով  եւս մեկ անգամ փաստեց, որ արեւմտյան ֆինանսավորմամբ գործող որոշ ուժեր Հայաստանում ուղղակի հետապնդում են այն թերթերին ու կազմակերպություննրին, ովքեր դեմ են արտահայտվում այլասեռման քարոզչությանը: Հ. Բաբուխանյանը մասնավորապես նշեց.

-Որպեսզի ոչնչացնես երկիր, երկրի ինքնիշխանություն, ազգի ինքնուրույնություն, պետք է ոչնչացնել ազգային արժեհամակարգ եւ ներդնել օտար արժեհամակարգ, որը կփոխարինի իրական, բնական արժեհամակարգին: Այն, ինչ-որ այսօր կատարվում է աշխարհում, դա կռիվն է գլոբալիստական, հակաքրիստոնեական, հակամարդկային ուժերի ընդդեմ քրիստոնեական, ազգային արժեքների, բարու: Եվ այս կռվի մեջ հայ ժողովուրդն ունի իր առանցքային դերը, ինչպես հազարամյակներ շարունակ: Այսօր մենք ի ծառս ենք վեր կացել, որպեսզի կոտրենք ու դեմ առնենք այդ գլոբալիստական, հակաքրիստոնեական ծավալապաշտությանը` պահպանելով մեր ազգային գաղափարախոսությունը: Այսօր տարբեր տիպի ակտիվիստներ հակազգային, հակաքրիստոնեական, հակաբնական մարդկային կեցվածք ունեցող տարբեր երեւույթներ վեր են կացել, որպեսզի ճնշեն «Իրավունք» թերթը կամ բոլոր այն կազմակերպություններին, որոնք փորձում են պահպանել հայ ազգային քրիստոնեական ավանդապաշտությունը: Նրանք այսօր ծառայում են այն գործին, որպեսզի ոչնչացնեն հայ ազգը, հայ պետությունը եւ մեր արժեհամակարգը փոխարինել օտարով: Մենք պետք է կարողանանք դրա դիմաց կանգնել, միավորվել ու թե՛ օրենսդրական բազայով, թե՛ գործնական աշխատանքով, թե՛ մամուլով, թե՛ հասարակական կազմակերպություններով ասել, որ հայ ենք, ուզում ենք ապրել հայեցի եւ մեր ազգային պետության մեջ:



 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում