ՙԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է Ե°Վ ԱՋԱԿՑԵԼ ԻՐԱՔԻ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ, Ե°Վ ԴԵՄՔԸ ՓՐԿԵԼ՚

Արխիվ 12-16

ՙԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է Ե°Վ ԱՋԱԿՑԵԼ
ԻՐԱՔԻ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ, Ե°Վ ԴԵՄՔԸ ՓՐԿԵԼ՚


Հյուսիսային Իրաքը գրեթե եզդիաթափ է եղել, իսլամիստ ծայրահեղականների կողմից սպանված ու վիրավոր եզդիները մեծ թիվ են կազմում, իսկ փախստականները մնացել են անօթեւան: Սակայն քաղաքակիրթ աշխարհը կրկին լռում է ու կցկտուր գնահատականներ տալիս եղածին: Եզդի եղբայրական ժողովրդին աջակցելու հարցում անմասն չմնաց Հայաստանը, բայց արդյունքը խոստումնալից չէ: Այս մասին ՙԻրավունքի՚ հետ զրույցում նշեց ՙՍինջար՚ եզդիների ազգային միավորման նախագահ ԲՈՐԻՍ ՄՈՒՐԱԶԻՆ.
-Կարծում, որ հայաստանյան քայլերը եզդիներին աջակցելու հարցում պասի±վ են:
- Մենք հոգեպես այստեղ սատարում ենք, բայց մարդիկ այնտեղ սովից մահանում են: Այս պահին կարեւոր են քայլերը, որոնք կարող էր անել Հայաստանը: Այսօր ոչ թե պետք է հոգեպես սատարել, այլ կոնկրետ գործողություններ կատարել:
- Հատկապես ինչ քայլեր կարող է անել պետությունը, որ հապաղում է:
- Մենք գնացել ենք Իրաքի սահման ենք հասել, տեսել ենք փախստականների վիճակը, իրենք ունեն կացարանների խնդիր: Այնտեղից մենք կապ հաստատեցինք Արտգործնախարարության հետ, ասացինք, որ բոլոր հարցերը կարգավորել ենք` 150 փախստականի Հայաստան բերելու հետ կապված: Պարզապես խնդրեցինք, որ կառավարական մակարդակով Վրաստանի հետ որեւէ հաղորդակցություն լինի, որպեսզի Վրաստանում այդ մարդկանց թողնեն անցնել: Սակայն մեզ ասացին` գրավոր դիմենք եւ նշեցին, որ անգամ գրավոր դիմելու դեպքում, սա երկար գործընթաց է: Այսինքն` պետությունը սա կարող էր անել, որը չարեց:
- Գուցե Վրաստանի հետ կապված խնդիր էր:
- Վրաստանի հետ կապված խնդիր չկար, համենայնդեպս, ես այդպես եմ տեղեկացված: Ուղղակի, պետք էր Վրաստանին տեղյակ պահել, որ այդ խումբը այսինչ օրը այսինչ ժամին գալու է, ու պետք էր ասել, թե որտեղի քաղաքացիներ են այդ խմբի մեջ: Ցավալին այն է, որ այսօր Թուրքիայում 22 հազար փախստական կա, որոնց մեծ մասին պահում է թուրքական պետությունը: Ուշադրություն դարձրեք, որ ցեղասպանություն իրագործող պետությունը ցեղասպանությունից փրկված մարդկանց է պահում: Միայն Դիարբեքիրում թուրքական կառավարության միջոցներով պահվում էր փախստականների մի ամբողջ ճամբար, որտեղ ժամանակավոր ապաստան էին գտել 3400 եզդիներ: Ավելին` իրենց ապահովում էին սնունդով, քնելու անհրաժեշտ պարագաներով եւ ամսական 40 դոլար յուրաքանչյուր փախստական գումար է ստանում:
- Մի±թե Թուրքիան բարի կամք է դրսեւորում, երբ մյուս ձեռքով հենց ինքն է աջակցում քրդական ջարդարար զորքերին:
- Ո°չ, ուղղակի, գումար ունի եւ դիվանագիտական քայլ է անում: Միանշանակ հասկանալի է, որ Թուրքիան բարի կամք չի կարող դրսեւորել: Եթե Թուրքիան բարի կամք դրսեւորի, պարզապես չի ֆինանսավորի այդ ահաբեկիչներին, ու ավելի լավ կլինի: Սակայն ստացվում է, որ Թուրքիան կարողանում է ե°ւ աջակցել Իրաքի ահաբեկիչներին, ե°ւ փախստականներին օգնելով` իր դեմքը փրկել:
- Ի դեպ, հայաստանյան քայլերի մասին հավելեմ, որ կառավարության որոշմամբ` 100 հազար դոլար գումար է փոխանցվելու Իրաքում տուժած եզդիներին...
- Գումարի փոխանցման գործարքը երեկ է եղել, ու չգիտեմ, թե որքանով օգուտ կտա այն, որովհետեւ դա նախ գնալու է ՄԱԿ-ի փախստականների գրասենյակ, ապա նոր` Իրաք: Գուցե այնտեղ էլ այդ գումարը տան քրդերին ու իրենք էլ չտան եզդիներին, ավելի ճիշտ` միանշանակ, չեն տա: Այդ գումարը կառավարությունը կարող էր Հայաստանում գործող եզդիական կառույցների միջոցով փոխանցել փախստականներին: Օրինակ, մենք անձամբ գնացինք, վրաններ գնեցինք ու մեծ աշխատանք իրականացրինք փախստականների համար:
- Իսկ ինչ հոգեբանական վիճակում են այսօր գտնվում անօթեւան մնացած փախստականները, որոնց հանդիպել եք Իրաքի սահմանում:
- Առաջին հերթին` մարդիկ իրենց անպաշտպան էին զգում: Երբ Ձեզ հետ զրույցում 40 տարեկան տղամարդը կարող է լացել, դա ամեն ինչ ասում է, թե ինչպիսի հոգեկան վիճակում են: Միանշանակ իրենք հասկանաում են, որ պաշտպանված չեն ոչ մի երկրի կողմից եւ գիտակցում են, որ չեն կարող ապրել մուսուլմանների մեջ: Եվ նաեւ մի մասը չեն ցանկանում վերադառնալ, եթե անգամ պատերազմն ավարտվի, որովհետեւ իրենց ապահովության երաշխիքներ տրված չեն: Այսինքն` կարող է այսօր պատերազմն ավարտվել, բայց չի բացառվում, որ մեկ ամիս կամ մեկ տարի հետո այն կվերսկսվի: Այս առումով` իրենք կոտրված էին եւ ցանկանում էին ոչ միայն փրկել իրենց կյանքը, այլ առաջին հերթին` իրենց պատիվն ու արժանապատվությունը, որովհետեւ կանայք եւ երեխաները ոչ արժանապատիվ ձեւով նվաստացվում էին, սպանվում...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում