ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ

Արխիվ 12-16

ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ


Փորձագետները մինչ Ուելսում երեկ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մեկնարկն էին այն համարում պատմական: Եվ չէին սխալվում, քանի որ այդ գագաթաժողովում ՆԱՏՕ-ն, ավելի կոնկրետª ԱՄՆ-ը, փորձում էր նաեւ իր համար ստանալ մի շարք կարեւորագույն հարցերի պատասխանները:

ԱՄՆ-Ըª ՊԱՏԵՐԱԶՄԵԼ-ՉՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ
ՈՐՈՇՄԱՆ ԱՌՋԵՎ


Մինչ ուելսյան գագաթաժողովին կհասնենք, նախ նկատենք մեկ հետաքրքիր գործոն եւս: Հենց գագաթաժողովի շեմին ԱՄՆ-ը ստացավ հերթական ցավոտ հարվածը: Խոսքը Իրաքում հիմնավորված ՙԻսլամական պետություն՚ ահաբեկչական կառույցի կողմից ամերիկյան հերթական  լրագրողի գլխատման մասին է: Եթե առաջին լրագրողին գլխատելու փաստը արեւմտյան վերլուծաբանները փորձում էին ներկայացնել ԱՄՆ-ի համար համեմատաբար ՙմարսելի՚ իմաստով, այսինքն, թե իսլամիստները դրանով ընդամենը ինքնահաստատման քայլ էին կատարում, ապա երկրորդ մահապատիժն անգամ արեւմտյան քարոզչամեքենան չի կարողանում չհամարել Վաշինգտոնին հասցեագրված մարտահրավեր: Իսկ իրականում սա նույնիսկ մարտահրավեր էլ չէր, այլ ցուցադրական ապտակ` հաշվի առնելով նաեւ երկրորդ լրագրողինª Սթիվեն Սթոլոֆին հենց ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախօրեին գլխատելու փաստը: Իսկ դա նշանակում է, որ Ուելսում մինչ ԱՄՆ-ը կսկսի պաշտոնապես խոսել հիմնական խնդիրներից, այսինքնª ուկրաինական թեմայից ու այդ շրջանակներում Ռուսաստանի հետ Հյուսիսատլանտյան դաշինքի հետագա հարաբերություններից, նախ գագաթաժողովի կուլուարներում պետք է գոնե դաշինքի առանցքային անդամներին փորձի բացատրել, թե ինչ է մտածում իսլամիստների այդ ցուցադրական մարտահրավերի մասին:
Ա յսինքնª բացի իսլամիստներին գործնականում չանհանգստացնող օդային հարվածներից, պատրաստվո±ւմ է նաեւ ցամաքային գործողությունների դիմել: Եթե ոչ, չէ± որ այդ դեպքում իրավիճակը սկսում է բացահայտորեն վերահսկողությունից դուրս գալ: Ընդ որում` ոչ միայն Իրաքում, այլ նաեւ Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ, ինչպես օրինակ Լիբիայում, նույն իսլամիստական ծայրահեղականները գործնականում վերահսկողության տակ են առնում ողջ երկիրը: Եգիպտոսում նույնպես, չնայած հազարավոր ՙմուսուլման եղբայրների՚ լցրեցին բանտերը, մեկ էª իսլամիստական խոր եւ լայնորեն ծավալված արմատները պահպանվում են: Այսպիսովª սկսած գրեթե կովկասյան տարածաշրջանի հարավային սահմաններից, Մերձավոր Արեւելքով դեպի հյուսիսարեւելյան եւ Կենտրոնական Աֆրիկա, լուրջ թափ է հավաքել Արաբական խալիֆաթի վերստեղծման գործընթացը, եւ ակնհայտորեն այդ գործընթացի գլխին կանգնած են արաբական նավթագազային շեյխերը: Ճիշտ է, նրանք ներկայացնում են այն պետությունները, որոնք դեռ ձեւականորեն համարվում են ԱՄՆ-ի դաշնակիցները: Գումարած դրան` այդ հսկայածավալ տարածաշրջանում քիչ չեն ամերիկյան եւ ՆԱՏՕ-ական ռազմաբազաները: Բայց թե ինչ տեղի կունենա այդ ուժային ողջ համակարգի հետ, եթե իսլամիստները բառիս բուն իմաստով միլիոնանոց բանակներ հանեն գրոհի, կարելի է ենթադրել: Լրագրողին գլխատելով ԱՄՆ-ին մարտահրավեր ներտելը հենց այդ ենթատեքստն էլ ունի: Երկրորդը. դա կրկնակի ապտակ էր, այսինքն առաջին լրագրողի սպանությունից հետո ԱՄՆ-ն ակնհայտորեն չկարողացավ ավանդական դիվանագիտական մեթոդներով կամ նույնիսկ արաբական շեյխերի ազդեցությամբ իրավիճակը քիչ թե շատ վերահսկելի դարձնել: Իսկ դա նշանակում է, որ ավանդական մեթոդներն այլեւս չեն գործում. իսլամիստներն ու նրանց կառավարող արաբական նավթագազային կապիտալի ներկայացուցիչները, թերեւս, ճաշակել են ինքնուրույն հաջողությունների, հաղթանակների հասնելու քաղցրությունը, շատ մոտ են համարում դարավոր երազանքիª միասնական արաբական խալիֆաթի ստեղծումը, ու հիմա նրանց դատարկ խոստումներով չես կերակրի: Եվ, վերջապես, դա էլ խոսում է այն մասին, որ արդեն ամենամոտ ապագայում  ԱՄՆ-ը կանգնելու է այդ ողջ խալիֆաթային համակարգը մոտ 250-300 միլիոնանոց պետության, այսինքնª նոր աշխարհաքաղաքական հզոր կենտրոնի վերածվելուց հետ պահելու համար վերջին միջոցին դիմելուª ցամաքային զինուժ կիրառել-չկիրառելու որոշման առաջ:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՉԻ ՓՈԽՎՈՒՄ


Եվրոպան էլ իր հերթին, ինչ խոսք, անհամբերությամբ սպասում է այդ որոշմանը: Նախª այս գլոբալ պատերազմական իրավիճակը ցանկացած պահի կարող է լուրջ խնդիրներ առաջացնել արաբական էներգակիրների արտահանման հարցում: Եվ դա այն դեպքում, երբ նաեւ ուկրաինական ճգնաժամն է Եվրոպային խոստանում լուրջ էներգետիկ ¥ու ոչ միայն¤ բարդություններ: Բացի այդ, եթե ԱՄՆ-ը իր ներքին ֆինանսական ներկայիս ծանր վիճակով որոշի արաբական ուղղությամբ դիմել գլոբալ հարձակման, ապա առանց Եվրոպայի բազմակողմանի, այդ թվումª ֆինանսական աջակցության հաջողության քիչ շանսեր կունենա: Այսինքնª Եվրոպան նաեւ պետք է պատասխանի, թե իր սեփական ճգնաժամային վիճակով հանդերձª պատրա±ստ է գնալ ՆԱՏՕ-ի ֆինանսավորման էական ավելացման: Եվ, ամենակարեւորը, արդեն ԱՄՆ-ու Եվրոպան համատեղ պետք է տան նաեւ այն հարցի պատասխանը, թե արաբական ուղղթությամբ ծավալվելու որոշման դեպքում ի±նչ են անելու Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում: Այն պարզ պատճառով, որ միաժամանակ ռուսական եւ արաբական ուղղությամբ սուր հակամարտությունը շարունակելը պարզապես այդ երկու ուժերին կվերածի բնական դաշնակիցներիª ընդդեմ Արեւմուտքի: Գումարած դրան Չինաստանը, որը միշտ էլ մեծ ախորժակ է ունեցել արաբական էներգակիրների հանդեպ եւ հաստատ այս իրավիճակում չի հապաղի իր պատառը պոկել:
Թե այս բոլոր հնարավոր զարգացումները հաշվի առնելով` ՆԱՏՕ-ն ինչ ռազմավարական լուծում կտա գլխավորª Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցին, դեռ կտեսնենք` հաշվի առնելով, որ պաշտոնական լուծումների տողատակերին ակնկալվում է նաեւ, այսպես ասենք` ավելի ստվերային փաստացի իրավիճակ:
Բայց մինչ այդ չմոռանանք նաեւ, որ ամեն դեպքում այս իրավիճակն էականորեն առնչվում է նաեւ Հայաստանի հետ: Մի կողմից` ի վերջո ՆԱՏՕ-ական Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները պաշտպանվում են Ռուսաստանի կողմից: Անշուշտª այստեղ պետք է հաշվի առնել, որ Թուրքիան նաեւ իր խաղն է փորձում առաջ տանել, որը, մեղմ ասած, միշտ չէ, որ համընկնում է ամերիկյան տարածաշրջանային քաղաքականության հետ: Մասնավորապեսª արդեն նախագահի աթոռին նստած Էրդողանը  հասցրել է պաշտոնապես հայտարարել. ՙԵթե Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը լուծվի, ապա կլուծվի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը: Հակառակ դեպքում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ խնդիրը նույն կերպ շարունակվելու է՚: Այսպիսով  ԱՄՆ-ը, որ վերջին ժամանակներս փորձում էր վերստին ակտիվացնել հայ-թուրքական տխրահռչակ հաշտեցման թեման, թերեւս արդեն վերջնականապես պետք է ձեռք քաշի այդ մտքից ու դրա միջոցով Հայաստանին ռուսական ուղղվածությունից հեռացնելու գաղափարից: Մյուս կողմից էլª Էրդողանը առաջին պաշտոնական այցը կատարում է դեպի թուրքական Կիպրոս, ապաª Ադրբեջան, ինչը նշանակում է վերադարձ ավանդական թուրքական քաղաքական ուղեգծին: Եվ, վերջապես, մինչ այժմ էլ ակնհայտ են թուրքական կապերը ՙԻսլամական պետության՚ հետ: Եթե սիրիական պատերազմում դա նույնիսկ խրախուսվում էր, ապա ամերիկյան լրագրողների սպանությունից հետո այս հարցում եւս կարող են նկատվել Վաշինգտոն-Անկարա լուրջ հակասություններ: Իհարկեª նման հակասությունների դեպքում Թուրքիան արդեն սովորություն է դարձրել Եվրասիական միության ուղղությամբ սեթեւեթանքների դիմել, առավել եւս, որ կոնկրետ դեպքում էլ հույս ունի նաեւ փող աշխատելª ՌԴ-ԵՄ առեւտրային պատերազմների հաշվին ռուսական շուկա իր ապրանքների արտահանումն ավելացնելու հաշվին: Դա, իհարկե, Հայաստանի համար բավականին մտահոգիչ հանգամանք է, առավել եւս, որ տարածաշրջանային այս նոր իրավիճակում անգամ Թուրքիայում տեղակայված ամերիկյան բազաների փաստը կարող է եւ բավարար գործոն չլինի հերթական սիրախաղից հետո Անկարային վաշինգտոնյան ուղեծիր վերադարձնելու համար:
Եվ մյուս կողմից էլ չմոռանանք, որ այդ բոլոր խալիֆաթական զարգացումները առավել սուր են ընթանում Մերձավոր Արեւելքում, այսինքնª մեր անմիջական հարեւանությամբ: Իսկ դա նշանակում է` անկախ նրանից, թե իրավիճակը որ սցենարով առաջ կգնա, առանց ռուսական, ավելի կոնկրետª եվրասիական անվտանգության համակարգի Հայաստանը կարող է պարզապես այս մեծ խաղում ոտնատակ գնալու շեմին հայտնվել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում