ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ մի ասա, մի կրակ ու պատիժ ասա:

Արխիվ 12-16

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ մի ասա, մի կրակ ու պատիժ ասա: Ահա թե ինչ է նա հայտարարել սեպտեմբերի 3-ի ցույցի ժամանակ. ՙԻ դեմս Ռուսաստանի` այսօր աշխարհը ունի համար մեկ փորձանք եւ գլխացավ: Ռուսաստանը այսօր ձեռնոց է նետել իրենից մի քանի տասնյակ անգամ ավելի հզոր պետություններ առողջ, քաղաքակիրթ համագործակցությանը: Այս պայմաններում Ռուսաստանից կառչած մնալը նշանակում է Ռուսաստանի բոլոր հակառակորդներին այս տարածաշրջանում որպես հակառակորդ ընկալել հայերիս՚: Դե ինչ ասես սրան: Եթե Ռուսաստանն իրոք ձեռնոց է նետել իրենից 40 անգամ զորավորին, ապա պետք է վարվել Հայրիկյանի ասածի ճիշտ հակառակ ձեւով` էլ ավելի ամրապնդել այդքան համարձակություն եւ խիզախություն ունեցող տերության հետ մեր հարաբերությունները: Իսկ եթե Հայրիկյանը չափազանցնում է, ապա նրան պետք է հենց սիրած Եվրոպայի ու Ամերիկայի առնչությամբ հիշեցնել Աստվածաշնչյան հայտնի խոսքը. ՙԿուռք մի° արարիր՚:
Իսկ հին ՀՀՇ-ական, թունդ ռուսատյաց ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆՆ էլ, այդ ատելությունից այնքան է մթագնել սեփական ուղեղը, որ ընկել է քաղաքական ֆանտաստիկայի հետեւից. ՙԵթե ռուսները երբեւէ տեսնեն, որ Հայաստանում այնպիսի քաղաքական ուժ է իշխանության լուրջ հավակնորդ դառնում, որը ղեկավարվելու է Հայաստանի պետական եւ ազգային շահերով, ապա վստահ եմ, որ նրանք ամեն ինչ կանեն դա ձախողելու համար, ընդհուպ Քոչարյանին կամ նրա կարգի մեկին մեյդան գցելով՚: Մեյդանը չգիտենք ինչպես, բայց Երջանիկ Աբգարյանի երազած Մայդանը հաստատ ստացվող չէ: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է խորհուրդ տալ Երջանիկ Աբգարյանին` դիմել Քոչարյանի հիշատակած ՙուրիշ մասնագետի՚:
100 տարի առաջ` 1914 թ. ի այս օրը` սեպտեմբերի 5-ին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի Մառնա գետի մոտ տեղ է ունեցել պատմության ամենամեծ ճակատամարտերից մեկը, որին երկու կողմերից մասնակցել են մոտ 2 միլիոն զինվոր, այն տեւել է 7 օր եւ ավարտվեց անգլո-ֆրանսիական ուժերի գերմանացիների նկատմամբ տարած հաղթանակով: Դե ինչ, հուսանք, որ դա ընդամենը պատմություն է մնալու, եւ աշխարհն այլեւս այդպիսի ճակատամարտեր չի տեսնելու: Չնայած, երեւի զարմանալիորեն լավատես ենք, որ այդպիսի հույս ունենք` չէ± որ լուրջ մասնագետներն ասում են, որ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ 1914-ի սկսվելով` մինչ օրս չի դադարել, այլ պարզապես ունի թեժ եւ թաքնված փուլեր:
Իսկ ԵԳԻՊՏՈՍԻ նոր իշխանությունները զարմանալի ողջախոհություն են դրսեւորում: Եգիպտոսի կրոնական հարցերով պետական խորհուրդը արգելել է տեղական հեռուստաալիքներից մեկով պորտապարի մրցույթի ցուցադրությունը: Այս քայլը պատճառաբանվել է մարդկանց բարոյականության պղծմամբ:  Խորհրդի հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ հաղորդումը ծառայում է ծայրահեղականների նպատակներին, ովքեր, հնարավոր է, օգտագործեն այս հաղորդումը` որպես Եգիպտոսը հակաիսլամիստական պետություն ներկայացնելու պատրվակ: Դե ինչ, մնում է միայն ողջունել Եգիպտոսին եւ ասել` տարոսը մեզ: Մեր երկրում էլ չէր խանգարի իսպառ արգելել տարբեր հեռուստատականքություններ:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում