Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու դատական նիստ` ընդդեմ ՙԻրավունք՚ թերթի համասեռամոլության 16 լոբբիստների ներկայացրած հայցի:
Ուստի ավելորդ չենք համարում ներկայացնել այդ 16-ից հերթականին: Հիշո±ւմ եք, 2012-ի մայիսի 21-ին ՙԲազմազանության շքերթի՚ անվան տակ գեյ-շքերթ անցկացնելու փորձը, որը կասեցվեց հակացույցի դուրս եկած հայրենասեր երիտասարդների ջանքերով: Պարզվում է, այդ շքերթը նախապատրաստվում էր բավականին երկար: Նախապատրաստական աշխատանքներ տարվում էին նաեւ համացանցում: Ու մեր դեմ հայց ներկայացրածներից ԼՈՒՍԻՆԵ ՍԱՂՈՒՄՅԱՆԸ հենց այն անձն էր, որ 2011-ի հունվարի 31-ին բացեց ֆեյսբուքյան ՙԲազմազանություն՚ խումբը: Ահա նրա նույն օրվա գրառումն այնտեղ. ՙԱռաջիկա միջոցառումը նախատեսվում է անցկացնել Երեւանում: Այն կկրի ՙԲազմազանություն՚ խորագիրը: Նախնական համաձայնությամբ` ծրագիրը կներառի երթ, տարբեր սոցիալական կարգավիճակների տեր մարդկանց (էմոներ, ազգային, կրոնական, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ծերեր եւ երիտասարդներ եւ այլն) մասնակցությամբ եւ նույն խորագրով ցուցահանդես՚: Այսինքն` առնվազն մեկուկես տարի դա նախապատրաստվում էր, եւ Լուսինե Սաղումյանը այդ խայտառակության ամենաակտիվ կազմակերպիչներից էր: Բայց դա դեռ ամբողջը չէ: 2012-ին Նյու Յորքի Քարնեգիի կորպորացիայի դրամաշնորհով Լուսինե Սաղումյանը Կովկասյան հետազոտությունների ռեսուրսային կենտրոնում անգլերեն լեզվով հրատարակում է կեղծ գիտական հետազոտություն, որը կոչվում է ՙԿորստի վախ. հոմոսեքսուալ մարդկանց պիտակավորումը Հայաստանում՚: Այդ նույն ՙհետազոտությունը՚ նրան 2013-ի հոկտեմբերին տանում է Սանկտ Պետերբուրգում կայացած համասեռամոլական կոնֆերանսի` ՙՃամփաբաժանին. ԼԳԲՏ եւ քվիր հետազոտությունների մեթոդաբանությունը, տեսությունը եւ պրակտիկան՚, ուր դա ներկայացվում է որպես զեկույց: Եվ այս տարի Ռոզա Լյուքսեմբուրգի հիմնադրամի հովանու ներքո, այսպես կոչված, ՙԱնկախ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը՚ ռուսերեն լույս է ընծայում գրեթե 500 էջանոց ՙգիտական՚ պղծագիր գիրք` նույն վերնագրով, ինչ 2013-ին տեղի ունեցած կոնֆերանսը: Գրքում զետեղվում է Լուսինե Սաղումյանի վերը հիշատակված ՙհետազոտությունը՚, այն էլ` ազգայնականության ՙվնասներին՚ նվիրված բաժնում: Եվ ամենեւին զարմանալի չէ, որ այս տարվա մայիսին ադպիսի կերպարանքը ակտիվորեն մասնակցել է Ինգա եւ Անուշ Արշակյանների` ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ սանձազերծած հալածանքին, այն բանի համար, որ քույրերը խոստովանել են իրենց զզվանքը Կոնչիտայի նկատմամբ: