ՙՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՉՔ Է ՓԱԿՈՒՄ, ԵՐԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ

Արխիվ 12-16

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՉՔ Է ՓԱԿՈՒՄ,
ԵՐԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ


Մինչ ՀՀ ոստիկանությունը ժամանակ առ ժամանակ զբաղված է իր զգեստապահարանը թարմացնելով, այսինքն` նոր համազգեստ ձեռք բերելով, պարզվում է, որ այսօր ով պատահի եւ որտեղ պատահի այս կամ այն անձին, ավելին` պաշտոնյային կարող է հայհոյել: Իսկ մեղավորը ոչ թե հայհոյողն է, այլ հայհոյանք ստացողը, քանի որ իրեն հայհոյելու համար չի դիմել դատարան: Այս դեպքում ինչներիս է պետք ոստիկանությունը, երբ այս տեսարանի լուռ վկան է ամեն հինգշաբթի կառավարության նիստի առջեւ:
Երեկ կառավարության նիստի ժամանակ այս մասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին բողոքեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, ում որպես ՙկանոն՚ ամեն կառավարության նիստից առաջ ու հետո շենք մտնելիս հայհոյում է մի 85-ամյա ծերունի: Սակայն այս դեպքը դեռ ամենասարսափելին չէր, այլ այն, թե ինչպես դրան արձագանքեցին ՀՀ գլխավոր դատախազն ու ՀՀ ոստիկանապետը, երբ Ռ. Մարտիրոսյանը իրավապահ համակարգը ներկայացնող պաշտոնյաներին հարցրեց. ՙԵթե օրենքներով պաշտպանված են պաշտոնյաները, ինչու չեք պաշտպանում ինձ՚: Եվ հենց այստեղ էլ հնչեց գլխավոր դատախազ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ դարակազմիկ պատասխանը. ՙԵթե մարդը չի դիմում դատարան` իր պատիվը պաշտպանելու համար, իրենք ինչ անեն՚:
Այստեղ էլ միջամտեց ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ. ՙԼավ, իսկ եթե մարդուն հայհոյում են, խուլիգանություն չէ՚: Պատասխանը չուշացավ. ՙԽուլիգանությունը հասարակության նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքն է, իսկ եթե անձին են վիրավորում, նա կարող է դիմել դատարան՚: Շարունակությունն ամենաաբսուրդն էր. ՙԵթե դիմի, կտեսնենք՚: 85-ամյա ծերունու հայհոյանքն ՙասնավանի չէ՚ սկզբունքով Գ. Կոստանյանին պաշտպանեց ՀՀ ոստիկանապետ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, ով հուսադրելով` ասաց, թե Ռ. Մարտիրոսյանը գրավոր դիմել է իրենց, այդ անձին տարել են բաժանմունք, վարչական տուգանքի ենթարկել ու երգեց նույն երգը. ՙԵթե բավարար չէ, դիմեք դատարան՚: Ոստիկանապետի ու գլխավոր դատախազի ձեն ձենի տված ելույթներից հետո Հ. Աբրահամյանը դիմեց կառավարության մյուս ներկայացուցիչներին. ՙՀիմա էդ հարցի լուծումը չհասկացա, մարդուն հայհոյանք տան, տանեն վարչական տուգանք սահմանեն ու վերջ՚: Մյուսների կարծիքներն էլ խոստումնալից չէին, ինչից հետո Հ. Աբրահամյանը ասաց. ՙԻնչքան իրավաբան, այնքան կարծիք...՚:
Ի վերջո, որտեղ եւ երբ ենք պաշտպանված, երբ ոստիկանությունը ոչ մի հարցում չի պաշտպանում ո°չ պաշտոնյային, ո°չ հասարակ քաղաքացուն ու ամեն մի ՙքֆուրչիի՚ պատճառով Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը, ով բավական պատկառելի տարիք ունի, պիտի վազվզի դատարաններով ու իր պատիվը փրկի: Թեպետ դա էլ լուծում չէ, քանի որ ինչպես Գ. Կոստանյանն է ասում` դիմեք, կտեսնենք...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում