ԾԱՅՐԱՀԵՂ ԻՍԼԱՄԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱԴԱՐԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ, ԵԹԵ ԱՄՆ-Ն ՈՒ ԵՎՐՈՊԱՆ ԴԱԴԱՐԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ
Արխիվ 12-16ԾԱՅՐԱՀԵՂ ԻՍԼԱՄԻՍՏԱԿԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱԴԱՐԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ, ԵԹԵ ԱՄՆ-Ն
ՈՒ ԵՎՐՈՊԱՆ ԴԱԴԱՐԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼԻրաքի չարիքը դարձած «Իսլամական խալիֆայություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է առաջիկա 10 տարում նախատեսված իր գործողությունների քարտեզը: Ըստ դրա, իրենց երազած Իսլամական խալիֆայության տարածքները ընդլայնվելու են մի քանի անգամ` ներառելով նաեւ Ադրբեջանը: Իսկ Հայաստանը որպես պետություն ընդհանրապես գոյություն չի ունենալու: Թե որքանո՞վ է այսօր մեզ համար լուրջ վտանգ ներկայացնում վերոնշյալ ծայրահեղ իսլամիստական կազմակերպությունը, եւ արդյո՞ք նրանց արյունոտ ձեռքերը կհասնեն նաեւ Հայաստանին, «Իրավունքը» պարզեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ.
-Կարծում եմ, որ քաղաքակիրթ մարդկությունը այդ միջնադարյան եւ ոչ մարդկային բնազդներով առաջնորդվող կազմակերպությանը շատ շուտ կվերացնի, ու նրանց ո՛չ մոտալուտ, եւ ո՛չ էլ հեռահար ծրագրերը չեն իրականանա: Իսկ այն, որ Հայաստանը նրանց ծրագրերի մեջ պետք է լիներ, եւ հայերի ոչնչացման պլան պետք է ունենային, դրա մեջ զարմանալու բան չկա, որովհետեւ նրանք ծայրահեղ իսլամիստներ են, եւ իրենց թիրախում են քրիստոնյաները: Եվ պատահական չէ այն, որ այդ կազմակերպությանը բացահայտ աջակցում է Թուրքիան, իսկ այդ ֆինանսավորումն ու աջակցությունը, բնականաբար, ուղղված է նաեւ Հայաստանի դեմ: Բայց, համենայնդեպս, վստահ եմ, որ այդ համամարդկային չարիք դարձած ծայրահեղ իսլամիստական կազմակերպությունը շատ շուտով կդադարի գոյություն ունենալ, եթե դրա արեւմտյան հովանավորները` ԱՄՆ-ն եւ Եվրոպան, դադարեն ֆինանսավորել: Իսկ այն, որ նրանք են ֆինանսավորում ու օժանդակում, դրա համար բազմաթիվ ապացույցներ կան. այդ նույն կազմակերպությունը գործում էր Սիրիայում, եւ ԱՄՆ-ն նրանց ներկայացնում էր որպես ժողովրդավարներ, իսկ Իրաքում ներկայացնում է որպես ահաբեկիչներ: Կարծում եմ` ամերիկյան այս երկդիմի քաղաքականությունն է պատճառը` այդ ծայրահեղ հակամարդկային կազմակերպության զարգացման համար եւ հուսով եմ, որ ընդհանուր քաղաքակիրթ մարդկությանը պատասխան կտան ե՛ւ այդ կազմակերպությունը, ե՛ւ նրա արեւմտյան հովանավորները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

