ԾԱՅՐԱՀԵՂ ԻՍԼԱՄԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱԴԱՐԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ, ԵԹԵ ԱՄՆ-Ն ՈՒ ԵՎՐՈՊԱՆ ԴԱԴԱՐԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ

Արխիվ 12-16

ԾԱՅՐԱՀԵՂ ԻՍԼԱՄԻՍՏԱԿԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱԴԱՐԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ, ԵԹԵ ԱՄՆ-Ն
ՈՒ ԵՎՐՈՊԱՆ ԴԱԴԱՐԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ


Իրաքի չարիքը դարձած ՙԻսլամական խալիֆայություն՚ ահաբեկչական խմբավորումը հրապարակել է առաջիկա 10 տարում նախատեսված իր գործողությունների քարտեզը: Ըստ դրա, իրենց երազած Իսլամական խալիֆայության տարածքները ընդլայնվելու են մի քանի անգամ` ներառելով նաեւ Ադրբեջանը: Իսկ Հայաստանը որպես պետություն ընդհանրապես գոյություն չի ունենալու: Թե որքանով է այսօր մեզ համար լուրջ վտանգ ներկայացնում վերոնշյալ ծայրահեղ իսլամիստական կազմակերպությունը, եւ արդյոք նրանց արյունոտ ձեռքերը կհասնեն նաեւ Հայաստանին, ՙԻրավունքը՚ պարզեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ.
-Կարծում եմ, որ քաղաքակիրթ մարդկությունը այդ միջնադարյան եւ ոչ մարդկային բնազդներով առաջնորդվող կազմակերպությանը շատ շուտ կվերացնի, ու նրանց ո°չ մոտալուտ, եւ ո°չ էլ հեռահար ծրագրերը չեն իրականանա: Իսկ այն, որ Հայաստանը նրանց ծրագրերի մեջ պետք է լիներ, եւ հայերի ոչնչացման պլան պետք է ունենային, դրա մեջ զարմանալու բան չկա, որովհետեւ նրանք ծայրահեղ իսլամիստներ են, եւ իրենց թիրախում են քրիստոնյաները: Եվ պատահական չէ այն, որ այդ կազմակերպությանը բացահայտ աջակցում է Թուրքիան, իսկ այդ ֆինանսավորումն ու աջակցությունը, բնականաբար, ուղղված է նաեւ Հայաստանի դեմ: Բայց, համենայնդեպս, վստահ եմ, որ այդ համամարդկային չարիք դարձած ծայրահեղ իսլամիստական կազմակերպությունը շատ շուտով կդադարի գոյություն ունենալ, եթե դրա արեւմտյան հովանավորները` ԱՄՆ-ն եւ Եվրոպան, դադարեն ֆինանսավորել: Իսկ այն, որ նրանք են ֆինանսավորում ու օժանդակում, դրա համար բազմաթիվ ապացույցներ կան. այդ նույն կազմակերպությունը գործում էր Սիրիայում, եւ ԱՄՆ-ն նրանց ներկայացնում էր որպես ժողովրդավարներ, իսկ Իրաքում ներկայացնում է որպես ահաբեկիչներ: Կարծում եմ` ամերիկյան այս երկդիմի քաղաքականությունն է պատճառը` այդ ծայրահեղ հակամարդկային կազմակերպության զարգացման համար եւ հուսով եմ, որ ընդհանուր քաղաքակիրթ մարդկությանը պատասխան կտան ե°ւ այդ կազմակերպությունը, ե°ւ նրա արեւմտյան հովանավորները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում