ՀԱՅ ՄԵԾԱՆՈՒՆ ՍՈԽԱԿ Գ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՕՊԵՐԱՅԻՆ ԱՍՏՂԵՐ
Արխիվ 12-16ՀԱՅ ՄԵԾԱՆՈՒՆ ՍՈԽԱԿ Գ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՕՊԵՐԱՅԻՆ ԱՍՏՂԵՐ

Սեպտեմբերի 8-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր 81-րդ թատերաշրջանը` որը նվիրվում է ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հոբելյանին, կբացի Ջ.Վերդիի «Աիդա» օպերայով: Հայ մեծանուն սոխակ Գոհար Գասպարյանի հոբելյանին է նվիրվում նաեւ սեպտեմբերի 15-ին կայանալիք Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան:
Ի դեպ, սեպտեմբերի 18-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում համերգային ծրագրով հանդես կգան Սլովակիայի օպերային աստղերը, որոնց հետ միասին բացառիկ համերգով հանդես կգա եվրոպայի ամենից պահանջված օպերային երգիչներից մեկը` ՊԱՎՈԼ ԲՐԵՍԼԻԿԸ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

