ՌՈՒՍԱՖՈԲՆԵՐԻ ԱՇՈՒՆԸ. ՔԵՐԻՆ ՙՉԵԿԱՎ ՄԵՐ ԲԱԿԸ՚

Արխիվ 12-16

ՌՈՒՍԱՖՈԲՆԵՐԻ ԱՇՈՒՆԸ. ՔԵՐԻՆ ՙՉԵԿԱՎ ՄԵՐ ԲԱԿԸ՚

Եվ այսպես, թեեւ խոսվում էր, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է այցելել Հայաստան, բայց նա ՙչեկավ մեր բակը՚ ու նախընտրեց Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպել Մեծ Բրիտանիայի Նյուպորտ քաղաքում, ուր անցնում է Աֆղանստանում զորքեր ունեցող ՆԱՏՕ-ի եւ գործընկեր երկրների խորհրդաժողովը:
Նյուպորտը, ճիշտն ասած, 25 եւ ավել տարվա վաղեմության հուշեր է արթնացնում` այդպես էին կոչվում մենթոլով ծխագլանակները, որոնք հայտնվել էին խանութներում ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ: Ակամա մտքովդ անցնում է` Նյուպորտով սկսվեց, Նյուպորտով նաեւ ավարտվելու է...
ԱՐԵՎՄՏԱՄՈԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ
ԱՌԱՆՑ ՊԵՐՃԱՆՔԻ


Դեռ մինչեւ Քերիի հետ հանդիպումը, Սերժ Սարգսյանը հնչեցրեց իր մոտեցումները Արցախի հարցի շուրջ` որ կամ կհաղթի բանականությունը եւ մոտեցումները կմնան ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարի շրջանակներում, կամ հակառակ դեպքում կխրախուսվի մազութային սուլթանատի ռասիստական հիսթերիան եւ դրան ուղեկից նորանոր դիվերսիաները շփման գծում: Այսինքն` ՀՀ նախագահը փաստացի զգուշացրեց, որ Արցախի ստատուս-քվոյի խախտումը հղի է հետեւանքներով (հիշեցնենք, որ բազում ամերիկյան պաշտոնատարներ խոսում էին ստատուս-քվոյի շարունակման անթույլատրելիության մասին):
Եվ խորհրդանշական է, որ մինչ Նյուպորտում ընթանում է ՆԱՏՕ-ի միջոցառումը, դրան զուգահեռ` Հայաստանում անցկացվում են հայ-ռուսական զորավարժություններ:
Սակայն միջազգային խորհրդաժողովների ամբիոններից վերադառնանք մեր` Հռոմից էլ հին մայրաքաղաք: Այդտեղ ականատես եղանք Սերժ Սարգսյանի պատմական հայտարարության տարեդարձին նվիրված մանրահավաքին եւ մինի-ցույցին` մասնակցությամբ ՙԺառանգականների՚ եւ գրանտածիծ ՙքաղաքացիական հասարակության՚ ներկայացուցիչներին: Սակավամարդությունը առավել քան պերճախոս էր, եւ դա ստույգ վկայություն է, որ Մաքսային ու Եվրասիական միությանն անդամակցության դեմ տրամադրված ժողովուրդ Հայաստանում ճարել չի լինի: Դե, արեւմտամոլները սեփական ձեռքով ապացուցեցին դա, ու առավել պերճախոս, քան որեւէ սոցիոլոգիական հետազոտություն: Բնականաբար, այդտեղ հնչած ամբողջ ռուսաֆոբ մարազմին անդրադառնալը կլինի սադիզմ ընթերցողի նկատմամբ, ուստի բավարարվենք միայն ցուցապաստառների բովանդակությամբ: Թեեւ բողոքի այդ միկրոակցիայի կազմակերպիչները երդվում են, թե դա արվում է հանուն Հայաստանի ինքնիշխանության, սակայն ցուցապաստառների վրա գրված կարգախոսները... ինգիլիզի լեզվով էին` ՙNo Putin, No Cry՚, ՙGo Home Putin, You are Drunk՚, ՙPutler Kaput՚, եւ միայն պաստառների մի մասի անկյունում խեղճուկրակ, մանր տառերով մաշտոցատառ գրված էր ՙԻնքնիշխան Հայաստան՚: Պարզ է, թե սրանց պատկերացրած ՙինքնիշխանությունը՚ ինչպիսին է` դա Վաշինգտոնից կամ Բրյուսելից Հայաստանի արտաքին կառավարումն է, մոտավորապես այն մոդելով, որը առկա է Օսկանյանի կողմից ստորագրված ՆԱՏՕ-ի ՙՀամագործակցություն հանուն խաղաղության՚ ծրագրին Հայաստանի միանալու համաձայնագրի հավելվածներում: Դե, այդտեղ աներեւակայելի քանակով հարցեր էին ընդգրկված, որոնք որեւէ առնչություն չէին կարող ունենալ ռազմական համագործակցության հետ` ինչպես ընտրել գյուղապետ եւ Երեւանի քաղաքապետ, ինչպիսին պետք է լինի մամուլը, ինչպես պետք է Հայաստանում վերաբերվեն գոմիկներին, եւ այլն, եւ այլն: Բայց, օրինակ, պատկերացնում եք, որ երկկողմ հարաբերությունների կամ Եվրասիական միության շրջանակներում ռուսներն այդպիսի դետալների մեջ մտնեն` ախր, չեն մտնի, գրողը տանի, անգամ եթե խնդրես: Հիմա ովքեր են իրականում ՀՀ ինքնիշխանության պաշտպանները` եվրասիական ուղու կողմնակիցնե±րը, թե± անգլալեզու պաստառներով փողոց դուրս եկող այդ իզգոյները:
Համ էլ, զարմանալի է, թե ինչու են այդքան թթվել Պուտինի վրա, ինչ գործ ունեն այլ պետության ղեկավարի հետ: Չէ որ ինքնիշխանության կողմնակիցը որեւէ բան պահանջում է բացառապես սեփական երկրի իշխանություններից, այլ ոչ թե այլ պետություններից: Եվ ինչ կապ ունեն ինքնիշխանության հետ Եվրամիության դրոշները, դեռ պետք է գոհ լինենք, որ ամերիկյան եւ բրիտանական դրոշներ չեն բերել, թե չէ անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին Գյումրիում գրանտածիծները այդ դրոշներն էլ էին բերել: Տպավորություն է ստեղծվում, որ մեր արեւմտամոլները ահավոր ՙաբիժնիկ՚ են Պուտինից, որ Ռուսաստանի նախագահը սրանց մի բան արել է, բայց փողը չի տվել: Բայց իրականում դա արել է ոչ թե սրանց, այլ սրանց տերերի հետ: Ի վերջո, ամիսներ առաջ էր, որ այդ տերերը երազում էին Ղրիմում ՆԱՏՕ-ի ռազմահենակետ տեղակայել, բայց փոխարենը Ղրիմն ինքնորոշվեց եւ մտավ Ռուսաստանի կազմ: Դե, իսկ մեր երկրում էլ ոչ մի կերպ չեն կարողանում Մայդան կազմակերպել, Ուկրաինայի, ավելի ճիշտ, այդ երկրի ողորմելի մնացորդների օրինակը զորեղագույն քարոզչություն է, թե ինչու պետք է հեռու մնալ ցանկացած տեսակի հեղափոխություններից:
Դե պարզ է, որ Իսակովի պողոտայում գտնվող ամերիկյան հիմնարկությունում էր ծրագրված սույն մանրահավաքը եւ մանրացույցը, սակավաթիվ մասնակիցներն էլ ընդամենը կատարող էին, եւ միգուցե այդքան քիչ էին, քանզի ՙՀամոն փողը չի տվել՚ կամ քիչ է տվել, բայց սեփական շահերի պահն էլ ունեն: Դա էլ արտահայտեց Գյումրիի ՙԱսպարեզ՚ ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը. ՙՌուսաստանի այն խայտառակ օրենսդրությունը, որը նպատակ ուներ եւ արդեն կոնկրետ կյանքի է կոչում ճնշումները քաղաքացիական հասարակության, այլ կարծիք ունեցողների, բազմակարծության նկատմամբ, շատ հնարավոր է, որ արտահանեն դեպի Հայաստան: Վոլինկին կոչեցյալի հայտարարությունների մեջ դրանք արդեն եղել են: Պատահական չեն լինում այդ ռեպլիկները, ուրեմն արդեն կա ինչ-որ մի գաղափար` ՙինչ կլինի, որ Հայաստանը զսպի իր ավել-պակաս խոսողներին, էս ինչո±ւ եք սրան եթեր տալիս՚ եւ այլն՚:
Ահա թե ինչն է դրանց փորացավը` որ կընդունվի շպիոնօնիկների գործունեությունն էապես սահմանափակող օրենսդրություն: Չէ, խոսքը հիմնականում քաղաքական քարոզիչների մասին չէ` թե ինչ խղճուկ արդյունք տվեց տարիների համատարած եւ սանձարձակ հակառուսական քարոզչությունը, որի վրա կանաչ թղթադրամների դեզեր են ծախսվել, պարզ ցույց տվեց հենց այդ` ընդդեմ Եվրասիական միության անցկացված միջոցառման թշվառությունն առանց պերճանքի: Առավել կարեւոր կլինի սահմանափակել այլ գործունեությունը, որը նպատակաուղղված է մեր ավանդական նկարագրի քայքայմանը` համասեռամոլների լոբբիստներին, ֆեմինիստուհիներին, տարատեսակ աղանդներին, կոսմոպոլիտիզմ եւ պացիֆիզմ քարոզողներին եւ այլ տեսակի գենդերաստներին: Ու հենց այդ ոլորտը հակապետական գործունեության մեջ ամենաչաղ պատառն է, քանզի եթե սերունդ փչացնելու խնդիր լուծվի, ապա հետո կարելի է արդեն փչացված սերնդի դատարկ գլուխը ցանկացած անհեթեթություն լցնել:

ՙՔԱՌՅԱԿԻ՚ ԱՆՈՐՈՇ ԱՇՈՒՆԸ

Թե ինչպիսին է ՙքառյակը՚, բացահայտվեց արդեն լրիվ հրապարակավ Ռոբերտ Քոչարյանի հայտնի հոբելյանական հարցազրույցի հետ մեկտեղ: Պարզ դարձավ, որ ՙքառյակն՚ ունի ընդամենը մեկ գործառույթ` լինել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական լոկոմոտիվը: Որ դա հենց այդպես է, վկայում է նաեւ քարոզչամեքենայի վարքագիծը` Քոչարյանին ու Տեր-Պետրոսյանին սպասարկող քարոզչամիջոցները տոննաներով ցեխ են լցնում բոլոր նրանց վրա, ովքեր չեն կամենում համախմբվել ՙքառյակի՚ շուրջ: Ոչ ՙքառյակային՚ ընդդիմադիրներին անգամ ավելի շատ է պարսավանքի ու հայհոյանքի դոզա հասնում, քան Հանրապետականներին:
Ինչու է այդպես` որովհետեւ չի ստացվում նաեւ զուտ սոցիալական հողի վրա բողոքավոր մեծ զանգվածներ հավաքել նույն ՙքառյակի՚ շուրջ: Սեպտեմբերի 30-ի հանրահավաքին պատրաստվում են ի ցույց անել ՙքառյակի՚ ամբողջ ներուժը, սակայն բուն ՙքառյակի՚ ներսում հակացուցումներն այնքան շատ են, որ հարց է առաջանում` այդ օրը հանրահավաք անողը ՙքառյա±կը՚ կլինի, թե այն արդեն կլինի ՙեռյակ՚, կամ նույնիսկ զույգ: ՙԺառանգականները՚ արդեն հնչեցրել են իրենց այն համոզմունքը, որ Ռոբերտ Քոչարյանն աչքի գրող է, իսկ Զարուհի Փոստանջյանն արդեն բավականին կոշտ քննադատում է բուն ՙքառյակին՚: ՀՅԴ-ի ու իշխանության ստվերային շփումների մասին լուրերը քաղաքական խոհանոցից անպակաս են, գումարած դրան` ՀՅԴ-ն լինելով սահմանադրական բարեփոխումների ու հատկապես կառավարման խորհրդարանական մոդելի ջերմ ջատագով, դրանով ֆունդամենտալ հակասության մեջ է մտնում Ռոբերտ Քոչարյանի եւ ՙքառյակի՚ մյուս ներկայացուցիչների մարտավարության հետ: Դե, տակը մնում է ԲՀԿ-ն իր կցորդ ՀԱԿ-ով, բայց ՀԱԿ-ի ներսում էլ, արդեն Քոչարյանի գործոնը բուռն վեճերի պատճառ է դարձել: Ու, թերեւս, դրանով էր պայմանավորված Լեւոն Զուրաբյանի այն խոսքը, որ ՙքառյակի՚ քննարկումներում ու այլ գործողություններում Քոչարյանը, որպես այդպիսին, գոյություն չունի: Իզուր չէ նաեւ, որ անգամ ՙքառյակի՚ կուսակցությունների ներկայացուցիչները սկսեցին հանկարծ զգուշավորություն դրսեւորել Քոչարյանի մասին մեկնաբանություններ տալու ժամանակ:
Իսկ ինչ վերաբերում է ամսի 30-ի հանրահավաքին, ապա որեւէ կոնկրետ հարց բարձրացնող երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունը հաստատ կարող է ավելի մեծ հանրահավաքներ անցկացնել, քան ՙքառյակը՚: Դրա օրինակները քանիցս տեսել ենք, ու նաեւ տեսել ենք, որ այդ նախաձեռնությունների ջահելները, որեւէ քաղաքական փորձ չունենալով հանդերձ, այնուամենայնիվ, թույլ չեն տալիս նույն ՙքառյակի՚ կուսակցություններին ՙշիթիլ լինել՚ իրենց շարժումներին:
Դե ինչ, մնում է սպասել: Խորհրդարանում աշնանային նստաշրջանին մի քիչ լաչառություն կանեն, միգուցե նաեւ իրար կշտամբեն, իսկ հոկտեմբերի 10-ին, գործնականում այդ ամենը լրիվ կիմաստազրկվի: Եվ աշնանը ՙքառյակի՚ հաշված քաղաքական ճտերը դժվար թե քանակապես շատ եւ առույգ լինեն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում