«ՎԱՐԴԱՊԵՏԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ» ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Արխիվ 12-16«ՎԱՐԴԱՊԵՏԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ» ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ
ՀՀ կառավարությունն իր պահուստային հիմնադրամից նախատեսել է 110 մլն դրամ հատկացնել երկու լիամետրաժ` «Վարդապետի լռությունը» եւ «Քարվաճառ» ֆիլմերի նկարահանման համար:
«Վարդապետի լռությունը» նվիրված է հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր ԿՈՄԻՏԱՍԻՆ ու նրա գործունեությանը:
Ի դեպ, այն Կոմիտասի գործունեությունը նկարագրող առաջին գեղարվեստական ֆիլմն է, որը պատմում է, թե ինչպես են Ցեղասպանության վկա դարձած վարդապետին հրաշքով փրկում մահից եւ տեղափոխում Եվրոպա: Հատկանշական է, որ ֆիլմը լինելու է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին և Կոմիտասի տուն-թանգարանի բացման շրջանակներում:
Իսկ երկրորդը՝ «Քարվաճառ» քաղաքական ենթատեքստ ունեցող ֆիլմը, նկարահանվում է իրանական ստեղծագործական խմբի կողմից, իրենց իսկ նախաձեռնությամբ: Ֆիլմը կպատմի Արցախի՝ 20-րդ դարի ամենասոսկալի ցեղասպանություններից մեկն ապրած ժողովրդի կյանքի եւ պայքարի մասին:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

