ԶԱՏԻԿՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ Ս. ՀԱԿՈԲՅԱՆԻ ՄՈՏ «ՆԱԽԱԻՆՍՈՒԼՏԱՅԻՆ ՎԻՃԱԿ Է»
Արխիվ 12-16ԶԱՏԻԿՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ Ս. ՀԱԿՈԲՅԱՆԻ ՄՈՏ
«ՆԱԽԱԻՆՍՈՒԼՏԱՅԻՆ ՎԻՃԱԿ Է»
Սեդրակ Զատիկյանի սպանության մեջ որպես պատվիրատու մեղադրվող Ստեփան Հակոբյանի առողջական վիճակը շատ ծանր է, նրա մոտ նախաինսուլտային վիճակ է: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի լրատվական ծառայության պետ ԳոռՂլեչյանը:
Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար, ազատամարտիկ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության մեջ որպես պատվիրատու մեղադրվող 33-ամյա Ստեփան Հակոբյանը այսօր` դեկտեմբերի 9-ին, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվեց 15 տարվա ազատազրկման:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

