ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹԻ ԵՎ ԸՆԴԴԵՄ ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԻ
Արխիվ 12-16ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹԻ ԵՎ ԸՆԴԴԵՄ ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԻ
Այսօր կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ի գլխավորությամբ ակցիա էր կազմակերպել ի պաշտապանություն ավանդական ընտանիքի արժեահամակարգի պաշտպանության և ընդդեմ այլասերվածության քարոզին:
Ակցիայի կազմակերպման վայրը պատահական չէր, քանի որ դատարանում այսօր տեղի ունեցավ համասեռամոլների լոբբիստների հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի և «Իրավունք» թերթի գլխավոր խմբագրի՝ Հովհաննես Գալաջյանի պատվի եւ արժանապատվության հատուցված վնասի պահանջի մասին: Հայցվոր կողմը «Իրավունք» թերթից որպես վնասի փոխհատուցում, պահանջում է հինգ միլիոն դրամ: Ակցիայի մասնակիցները նմանատիպ բողոքներով սատարում են բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ այլասերվածության քարոզի և ի պաշտպանության հայկական ավանդական արժեքների:




Սոնա Դավթյան

