ԱՌԱՋԻՆ ՕՐԻՆԱԽԱԽՏԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Արխիվ 12-16ԱՌԱՋԻՆ ՕՐԻՆԱԽԱԽՏԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության, այս տարի ավտովթարների թիվն ավելացել է, անցյալ տարվա այս շրջանի համեմատ: Այստեղից կարելի է ենթադրել, որ այն ամենը ինչ իրականացնում է ոստիկանապետը որեւէ էական փոփոխություն չի տալիս: Պետք է նկատել, որ հատկապես Երեւան քաղաքում ամենաօրինախախտները հենց ոստիկանության աշխատակիցներն են, ովքեր իրենց մեքենաները կայանում են որտեղ ուզում են եւ ինչպես ուզում են, խոչընդոտում եւ կաթվածահար են անում երթեւեկությունը: Իսկ այն տեսախցիկները, որոնք ջանք ու եռանդ չխնայելով տեղադրում են որտեղ եւ ինչպես պատահի, ոչ մի արդյունք չեն տալիս, բացի այն, որ դրա անվան տակ կարելի է կլորիկ գումարներ աշխատել: Մասնավորապես հենց այսօր, Աբովյան փողոցի վրա, երրորդ շարքում կայանած էր ոստիկանության մեքենա, իսկ Նալբանդյան եւ Մոսկովյան խաչմերուկի վրա կարելի է ամեն օր տեսնել 009 ՈՍ 01 մեքենան, որը այդ տեղանքը շուրջօրյա կայանատեղի է իր համար դարձրել: Այսպիսով կարելի է եզրակացնել, որ ամենաօրինախախտը հենց ոստիկանությունն է:
Մ. ՀԱԿՈԲՅԱՆ

