ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՎՈՐՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ

Արխիվ 12-16

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ  ՀԱՄԱՐ ԴԱՏԱՎՈՐՆ ԱՆՎՃԱՐ

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ

 

Այսօր կենտրոն եւ Նորք-Մարաշ  ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Ներսիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ դատական երկրորդ նիստը՝ ըստ հայցի Լիլի Մինասյանի, Աննա Շահնազարյանի, Արաքսյա Հակոբյանի, Արեւիկ Մարտիրոսյանի, Դավիթ Թադեւոսյանի, Էլվիրա Մելիքսեթյանի, Գայանե Առուստամյանի, Գայանե Ղազարյանի, Մամիկոն Հովսեփյանի, Նվարդ Մարգարյանի, Պերճուհի Կաժոյանի, Վահանչերազ Իշխանյանի, Վահան Սեդրակյանի, Վարդան Համբարձումյանի ընդդեմ  «Իրավունք» թերթի եւ թերթի գլխավոր խմբագրի` Հովհաննես Գալաջյանի` պատվի եւ արժանապատվության հատուցված վնասի պահանջի մասին: Վերջիններս «Իրավունք» թերթից որպես վնասի փոխհատուցում, պահանջում են հինգ միլիոն դրամ: «Իրավունք» թերթի շահերը դատարանում պաշտպանում է «Լեւ գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար Լեւոն Բաղդասարյանը, իսկ հայցվոր կողմինը՝ Մարինե Գրիգորյանը: Դատական այսօրվա նիստում, սակայն հայցվոր կողմի՝ավելի կոնկրետ՝Նվարդ Մարգարյանի, Պերճուհի Կաժոյանի, Մամիկոն Հովսեփյանի, Աննա Նիկողոսյանի և  Էլվիրա Մելիքսեթյանի շահերը պաշտպանում էր եւս մեկ փաստաբան՝ Նվարդ Փիլիպոսյանը, ով, ի դեպ անցյալ տարի  պաշտպանում էր «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի, որը դատի էր տվել «Իրավունքին» իրենց կողմից կազմակերպված «Հեշտոցի մենախոսությություն» ներկայացումը քննադատելու  համար:

Դատական նիստին ներկա էր նաև «Ֆոտոլուր» լրատվական գործակալությունը, ով դատարանից թույլտվություն խնդրեց լուսանկարահանելու դատական կողմի մասնակիցներին, սակայն  հայցվոր կողմի ներկայացուցիչները առարկեցին՝ պատճառաբանելով, որ  պատասխանող կողմն իբր  «շոու է կազմակերպում, լուսանկարները տեղադրում սոցիալական ցանցերում, որոնց տակ գրվում են  վիրավորական արտահայտություններ»: Պատասխանող կողմի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հայցվոր կողմի առարկությունը համարեց իրավազուրկ և կողմ արտահայտվեց դատական նիստի մասնակիցներին լուսանկարահանելու ցանկությանը, քանի որ  «Ֆոտոլուրը» գրանցված է ՀՀ-ում որպես  լրատվական գործակալություն և իրավունք ունի մասնակցելու դռնբաց դատական նիստերին: Դատավոր Ներսիսյանը ստիպված եղավ մերժել լրատվական գործակալության պահանջն այն հիմնավորմամբ, որ լուսանկարելու թույլտվություն պետք է տան դատական կողմի բոլոր մասնակիցները, չնայած, որ վերջինս կարծես դեմ չէր լուսանկարելուն:

Դատական  նիստի ընթացքում, սակայն,  ականատես եղանք, որ շոու իրականում կազմակերպում է հայցվոր կողմը, մասնավորապես խոչընդոտում է ՀՀ-ում գրանցված լրատվական գործակալության գործունեությունը՝  ցույց տալով ազատ խոսքի ու մամուլի  մասին  իր պատկերացում չունենալը:

Հայցվոր կողմի պաշտպաններից Նվարդ Փիլիպոսյանը միջնորդությամբ հանդես եկավ և խնդրեց դատարանին դատական նիստը հետաձգել, քանի որ իր վստահորդներն իրեն  միայն երեկ են ուղարկել գործի նյութերը և ինքը չի հասցրել դրանց ծանոթանալ: Դատավոր Ներսիսյանը, սակայն մերժեց միջնորդությունը՝ասելով, որ  գործը դատարան է  մտել հունիսի 16-ին  և եթե հայցվոր կողմի ներկայացուցիչը ժամանակ չի ունեցել ծանոթանալու գործի նյութերին, դա եղել է  հայցվոր կողմի անբարեխղճության պատճառով:  Եվ հանկարծ,Նվարդ Փիլիպոսյանը 15 րոպե ժամանակ խնդրեց՝գործի նյութերին ծանոթանալու նպատակով: Այ քեզ բան, փաստորեն, երեկ՝ ամբողջ օրը,  հայցվոր կողմի ներկայացուցիչը ժամանակ չի ունեցել կամ չի տրամադրել գործի նյութերին ծանոթանալու և  15 րոպեում պիտի այդ ամենը «մարսի»: Դատարանը բավարարեց միջնորդությունը և 15 րոպե անց, երբ դատավորը   միջնորդություն խնդրած փաստաբանին  հարցրեց՝ պատրաստ է  արդյոք սույն գործը մտնելու դատաքննության փուլ,  դատական նիստի ներկաները  մոտ 10 րոպե լսեցին՝ ինչպես է դատավորը դասախոսւթյուն կարդում  փաստաբանական պալատի անդամ  համարվող երիտասարդ փաստաբանի համար, բացատրում նրա պարտականությունները: Իսկ վերջինս շարունակ դատավորի բնութագրմամբ  բացառիկ  իրավունքով հարցաքննում էր  նախագահողին, անհիմն հակադարձում՝ասելով, որ սույն  գործը պատրաստ չէ դատաքննության փուլ մտնելու, քանի որ ինքը ժամանակ չի ունեցել գործի նյութերին ծանոթանալու և հնարավոր է՝  գործի ընթացքում  կարիք լինի լրացուցիչ ապացույցներ ներկայացնել (հետաքրքիրն այն է, որ  հայցվոր կողմի մյուս փաստաբան Մարինե Գրիգորյանը դատական նիստի սկզբում հայտարարեց, որ այլ ապացույցներ գործի վերաբերյալ չունի ներկայացնելու): Ի վերջո, դատավորը, հասկանալով, որ անիմաստ է բանավիճել,  ասաց. «Ես գնահատում եմ ձեր մտքի  ճկունությունը, շնորհակալություն: Դատարանը հեռանում է որոշում կայացնելու»:

Իսկ որոշումն այսպիսին է՝ սույն դատական գործը մտավ դատաքննության փուլ: Դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին ժամը՝12:20-ին:

Նիստի ավարտից հետո  լրագրողների հետ զրույցում  պատասխանող կողմի՝ «Իրավունք» թերթի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ դատաքննության նիստի հոկտեմբերի 20-ին նշանակելով դատարանը պահպանեց   հավասարության սկզբունքը, այսինքն՝ մոտ մեկուկես ամսից ավելի հայցվոր կողմը ժամանակ ունի գործի նյութերին ծանոթանալու: «Կարծում եմ՝ նաև դատարանը անվճար խորհրդատվություն մատուցեց հայցվորի ներկայացուցիչներին»,- եզրափակեց Լ. Բաղդասարյանը:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում