ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ՍՆՆԴԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՈՐԱԿԸ «ԽԻՍՏ» ՏԱՏԱՆՎՈՒՄ Է
Արխիվ 12-16ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ՍՆՆԴԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՈՐԱԿԸ «ԽԻՍՏ» ՏԱՏԱՆՎՈՒՄ Է
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» Հ/Կ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով`հնարավոր չէ հանգիստ լինել մանկապարտեզներին մատակարարվող սննդի հարցում, քանի որ այն թվերը , որոնք հայտնաբերվել են` Բ. Պիպոյանի բնորոշմամբ խայտառակություն է: Նա այսպիսի եզրակացության է եկել այն բանից հետ, երբ ուսումնասիրել է քաղաքապետարանի կողմից մանկապարտեզներին սնունդ մատակարարող տարբեր ընկերությունների հետ կնքած 1000 էջանոց պայմնագրերը:
Հայաստանյան մանկապարտեզներում ուսումնասիրվել են ամենառիսկային համավող սննդամթերքները`կաթնամթերք, միս, ձու, ինչպես նաեւ հաց, շաքարավազ, բուսայուղ, մրգահյութ: Ըստ Բաբկեն Պիպոյանի`շատ ընկերություններ կամ էժան կամ էլ թանկ գներով են սննդամթերք մատակարարում մանկապարտեզներին: Օրինակ մրցույթում հաղթել է բուլկի մատակարարող այնպիսի ընկերություն, որն իր արտադրանքը տվել է 118 դրամով, սա այն դեպքւմ, երբ բուլկին 50-80 դրամ է, նույնը նաեւ հացի դեպքում է: «Պետության փողերի հետ նման ձեւով խաղ անել պետք չէ, սա ատկատ է բոլորս էլ հասկանում ենք: Օրինակ մանկապարտեզներին մրգահյութ մատակարարող ընկերություններից մեկը մրցույթում շահել է եւ իր արտադրանքը տալիս է 250 դրամով, իսկ մյուսը ընկերությոնը`550 դրամով: Եթե 250 դրամանոց հյութը խմելու համար պիտանի է, ինչո՞ւ է շահել 550 դրամանոցը, իսկ եթե պիտանի չէ, ինչո՞ւ է մուտք գործել մանկապարտեզ: Քաղաքապետարանը երեւի չէր մտածում, որ այս 1000 էջանոց պայմանագիրը մեկ առ մեկ ուսումնասիրելու ենք»,-նշեց ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ: Իսկ ահա մսի դեպքոմ իրավիճակն այլ է, այստեղ ոչ թե թանկ, այլ էժան միս է մատակարարվում մանկապարտեզներին եւ այս դեպքում, եթե ոստիկանությունը պարզի, որ մանկապարտեզին տրվել է սատկած անասունի միս, ապա զարմանալ պետք չէ: «Ընկերությունը պարտավորվել է 1800 դրամով տավարի փափուկ միս տալ մանկապարտեզին, իսկ ահա կաթը մատակարարվում է 269 դրամով , սա այն դեպքում, երբ խոշոր արտադրողների կաթը 350 դրամից բարձր է»,-փաստեց Բ. Պիպոյանը եւ ընդգծեց, եթե մեխանիզմներ չներդրվեն վիճակը շարունակելու է նույնը մնալ:
Այս եւ բոլոր բացթողոմներնի ու վտանագների մասին Բաբկեն Պիպոյանը կազմել է արձանագրություն եւ ուղարկել է ՀՀ կառավարությանը եւ սպասում, թե ինչ որոշում կնդունի կառավարությունը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

