ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ԱՆՑԱՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ, ԵՐԲ ՖԻԼՄԸ ԺԱՊԱՎԵՆԻ ՎՐԱ ԷԻՆ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ»
Արխիվ 12-16ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ԱՆՑԱՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ, ԵՐԲ ՖԻԼՄԸ ԺԱՊԱՎԵՆԻ ՎՐԱ ԷԻՆ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ»
Կինոռեժիսոր ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ կարծիքով` անցել են այն ժամանակները, երբ ֆիլմը նկարահանում էին ժապավենի վրա, քանի որ ժամանակակից տեխնիկայի գերզարգացվածության պատճառով, ֆիլմ նկարահանում են նաեւ հեռախոսով:
«Անցան այն ժամանակները, երբ ֆիլմը ժապավենի վրա էին նկարահանում, հիմա հեռախոսով էլ կարող ես ֆիլմ նկարել, եւ 100 չէ, 250 ֆիլմ էլ տարեկան կունենանք, ու չեմ կարծում, որ դրանից կարող է ֆիլմերի որակը բարձրանալ: Քանակը որակ է բերում` մի քիչ կասկածելի բան է, շատերն են հավատում այդ ֆորմուլային: Կարծում եմ` այո, քանակը կարող է որակական ինչ-որ երանգներ տալ, բայց որակ բերելու համար մի քիչ ուրիշ բաներ են պետք: Այսօր հանդիսատեսի որակն ահավոր ընկած է, հիմա կինոթատրոն գալիս է այն հանդիսատեսը, որը մութ ու ցուրտ տարիներից է գալիս, որ ծնվել ու մեծացել է «կեռասինկայի» տակ: Այն սերունդն է, որն իր կյանքում ոչ մի դասական կինո չի տեսել: Իսկ նորմալ կրթված մարդը նման ֆիլմեր չի նայի: Դրանք հումորային ֆիլմեր չես կարող համարել, որովհետեւ այնտեղ հումոր չկա: Տեսե՞լ եք կատակերգություն, որտեղ հումոր չլինի, դրանք հայկական կատակերգություններն են: Դրանք նկարում են մարդիկ, որոնք հումորի զգացում չունեն»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Էդգար Բաղդասարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:

