«ԵՐԲ ԻՄԱՑԱ, ՈՐ ՖԻԼՄՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼՈՒ Է ՆԱԵՎ ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԸ, ՄԻԱՆԳԱՄԻՑ ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻ»

Արխիվ 12-16

«ԵՐԲ ԻՄԱՑԱ, ՈՐ ՖԻԼՄՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼՈՒ Է ՆԱԵՎ

ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԸ, ՄԻԱՆԳԱՄԻՑ ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻ»


«Սա ֆիլմ է ոչ միայն հայրենադարձության, այլ նաեւ ընտանիքի մասին».-ասում է ռեժիսոր ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆՆ իր նոր` «Մեր սրտի տնակը» ֆիլմի մասին, որը հնարավորություն կունենաք դիտել սեպտեմբերի 5-ից: Իսկ մինչ այդ, կազմակերպվել էր փակ ցուցադրություն, որից հետո ֆիլմի ստեղծագործական թիմն անձամբ հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ պատմեց մանրամասներ ֆիլմի ստեղծման մասին. «Ֆիլմը ստեղծվել է շատ կարճ ժամանակահատվածում: Քանի որ դերասանական կազմում ընգրկված էին դերասաններ նաեւ Ռուսաստանից եւ նրանք ընդամենը մի քանի օրով են Հայաստան եկել»,-նշեց ռեժիսորը լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

Պարզվում է,  ֆիլմի մի մասը նկարահանվել է դեռեւս անցյալ տարի ամռանը, բայց ինչ-ինչ պատճառներով այն ավարտին է հասցվել միայն այս տարի: Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Արմեն Ջիգարխանյանը, Խորեն Լեւոնյանը, Եկատերինա Ստրիժենովան, Մարիա Սյոմկինան, Ֆրիդա  Յորքը, Արմեն Մարգարյանը:

Ռուս հայտնի դերասանուհի ԵԿԱՏԵՐԻՆԱ ՍՏՐԻԺԵՆՈՎԱՅԻ համար, օրինակ, սա առաջին անգամն էր, երբ ինքը տատիկի դեր էր խաղում. «Չեմ փոշմանում, որ մասնակցել եմ նկարահանումներին եւ ճանաչել եմ Հրաչ Քեշիշյանին: Երբ իմացա, որ ֆիլմում նկարահանվելու է նաեւ Արմեն Ջիգարխանյանը միանգամից համաձայնեցի»,- Նշեց դերասանուհին:

Նկարահանման աշխատանքները կատարվել են Մոսկվայում, Երեւանում եւ Դիլիջանում: Դեպքերի զարգացումը  սկսվում է Մոսկվայում: Գլխավոր հերոսը մեկ ամսով վարորդի աշխատանք է գտնում Եկատերինա Միխայիլովնայի մոտ հենց այն ժամանակ, երբ որոշ խնդիրների պատճառով բանկը Եկատերինային իր երեխաների հետ դուրս է անում տանից: Արթուրը որոշում է մեքենայով գաղտնի մասնակցել գիշերային մրցավազքի եւ փակել Եկատերինայի պարտքերը: Այստեղից էլ ֆիլմը ստանում է իր հետագա զարգացումը: Ֆիլմի երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերը գրել է Վարդան Զադոյանը: «Սա արդեն երկրորդ ընտանեկան թեմայով ֆիլմն է, որի շուրջ աշխատում են Հրաչ Քեշիշյանի հետ: Դժվար էր մտնել ֆիլմի մեջ, որովհետեւ «Գարեգին Նժդեհից» հետո կոնտրաստը մեծ էր»,- ասաց ՀԱՅԿՈՆ:

«Իմ նպատակներից մեկն էր ցույց տալ, որ հայը կարող է լինել հաջողակ, կարող է լինել հարուստ եւ իր քրտինքով ու աշխատանքով ստեղծել իր ընտանիքի բարեկեցությունը»,-իր խոսքը եզրափակեց ռեժիսորը:


ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում