ՍՅՈՒՆԻՔԻ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏ. «ՄԱՐԶՊԵՏ ԴԱՌՆԱԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ ՉԵՄ ՍՏԱՑԵԼ»
Արխիվ 12-16ՍՅՈՒՆԻՔԻ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏ. «ՄԱՐԶՊԵՏ ԴԱՌՆԱԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ ՉԵՄ ՍՏԱՑԵԼ»
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին ազատել զբաղեցրած պաշտոնից եւ նշանակել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ: Խոսակցություններ են շրջանառվում, որ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակվելու է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Թե, որքանով են վերոնշյալ խոսակցությունները համապատասխանում իրականությանը փորձեցինք պարզել անձամբ պարոն Խաչատրյանից, ով մասնավորապես ասաց.
- Նման առաջարկ չեմ ստացել, ինքս էլ այժմ Սյունիքում եմ:
- Ամեն դեպքում կցանկանայի՞ք վերանշանակվել:
- Կցանկանայի նորից ծառայել ժողովրդիս:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

