ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ը ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
Արխիվ 12-16ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ը ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
Սեպտեմբերի 4-ը Սեռական առողջության համաշխարհային օրն է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատվել է, որ յուրաքանչյուր անձ ունի սեռական իրավունքներ, որոնց ճանաչումը, ընդունումը եւ պաշտպանությունը պարտադիր պայման է նրա սեռական առողջության պահպանման հարցում։ Եվ այսօր մենք արդեն ունենք Սեռական առողջության համաշխարհային օր՝ սեպտեմբերի 4-ը, ինչը շատ ողջունելի է, քանի որ այս հանգամանքը հնարավորությունը կտա մարդկանց սեռական առողջության հարցերում լինել առավել անկաշկանդ եւ տեղեկացված»:
«Իրավունքի» հարցին, թե ավելացե՞լ է սեքսոպաթոլոգին դիմողների թիվը եւ ինչո՞ւ են խուսափում դիմել, բժիշկը հետեւյալ կերպ պատասխանեց. «Ժամանակի հարց է: Հայաստանում սեքսուալ մշակույթը դանդաղ քայլերով աստիճանաբար դուրս է գալիս հոգեվարքի ճահճից: Տարիներ առաջ դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին` սեքսուալ մշակույթի առանձնահատկությունները, բժիշկ-սեքսոպաթոլոգի մասին սխալ պատկերացումները եւ այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսոպաթոլոգը մարդու սեքսուալ առողջության բժիշկն է, որը բուժում եւ կանխարգելում է սեքսուալ խանգարումները: Սեքսոպաթոլոգը մարդու սեքսուալ առողջության պաշտպանն է»:
Նյութը ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

