ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԵԼ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՑ...
Արխիվ 12-16ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԵԼ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՑ...
Այսօր Կենտրոն եւ Նորք-մարաշ ընդհանուր իրավասության դատարանում քննվեց Պարույր Հայրիկյանի հայցն ընդդեմ դատապարտյալներ Վարդան ՍեդրակյանիՑ, Խաչատուր Պողոսյանից եւ Սամվել Հարությունյանից` գումարի բռնագանձման մասին: ԱԻՄ առաջնորդ Հայրիկյանը դիմելով դատական պաշտպանության` դատապարտյալներից պահանջում է հանցագործությամբ պատճառված նյութական վնասը: ԱԻՄ առաջնորդի շահերը դատարանում ներկայացնում է "Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակը` ի դեմս փաստաբաններ Լեւոն Բաղդասարյանի եւ Ժիրայր Սաֆարյանի:
Սույն գործով հաջորդ դատական նիստ կկայանա հոկտեմբերի ութին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆՅԱՆ

