Ո՞Վ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՄԵՐԺԵԼՈՒ ԱԶԳԵՐԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄԻՑ. ՌԴ ՆԱԽԱԳԱՀ
Արխիվ 12-16Ո՞Վ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՄԵՐԺԵԼՈՒ ԱԶԳԵՐԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄԻՑ. ՌԴ ՆԱԽԱԳԱՀ
Օրերս ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինը մասնակցում էր համայն ռուսաստանյան երիտասարդական ֆոումին, որտեղ գտնվում էին ասպիրանտներ, եիտասարդ դասվանդողեր, պատմաբաններ, քաղաքագետներ, տնտեսագետներ, սոցիոլոգներ, փիլիսոփաներ եւ այլն: Երիտասարդները նախագահի հետ քննարկել եւ հարցադրումներ են կատարել ՌԴ-ի տնտեսական ու քաղաքական իրավիճակների, ինչպես նաեւ միջազգային խնդիրների մասին՝ մասնավորապես նախագահն արտահայտվել է Ղրիմից ասելով.
- Ինչ վերաբերվում է Ղրիմին, ապա մենք այդ մասին արդեն շատ ենք խոսել: Կարծում եմ, եթե նկատենք, թե ինչպես են հիմա ապրում Դոմբասում եւ ինչպես Ղրիմում, ապա յուրաքանչյուր գիտակից մարդ անպայման կնտրի այսօրվա Ղրիմի տարբերակը: Էլ չեմ ասում ղրիմցիների հոգեկան ապրումների մասին, թե ինչպես դիմացան եւ մինչեւ ՌԴ-ին միանալն էլ այդ իրավիճակում էին, ինչի համար մենք շնորհակալ ենք ղրիմցիներին, որովհետեւ նրանք ցույց տվեցին, թե ինչ է նշանակում հայրենասիրություն: Բայց դա չի նշանակում, որ չկան ներքաղաքական հարցեր: Խնդիրը կապված է ընդունման հետ ինչը կարծում եմ կպահանջի երկար ժամանակ եւ հոգնեցուցիչ է: Ինձ համար տարօրինակ էր այն ինչ կատարվում էր Սերբիայի եւ Օսեթիայի հետ, դա խոսում է այն մասին, որ երբ կա քաղաքկան կամք եւ ցանկություն, ապա հեշտ են ընդունվում այն որոշումները, որոնք կատարվեցին Կոսովոյի եւ Ղրիմի պարագայում:
Հիշեցնում եմ, որ Կոսովոն իր քաղաքական անկախության մասին հայտարարել է բացառապես պառլամենտի կողմից ընդունված որոշման հիման վրա եւ վերջ: Այնտեղ անգամ հանրաքվե չի անցկացվել: Իսկ ինչ տեղի ունեցավ Ղրիմում. առաջինը դուք ընդունեցիք որոշում անկախ պառլամենտի, այնուհետ անցկացրած հանրաքվեի արդյունքում ընդունեցիք որոշում միանալ Ռուսաստանին: Դա սեփական ճակատագիրը որոշելու ավելի ժողովրդավարական միջոց էր: Իսկ ո՞վ իրավունք ունի ազգերին թույլ չտալ ինքնորոշվելու:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

