ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՕԵԿ-Ի ՇՈՈՒՆ
Արխիվ 12-16ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՕԵԿ-Ի ՇՈՈՒՆ
ԱԺ Գիտության, կրթության հանձնաժողովի նիստում, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը քննադատեց ՕԵԿ խմբակցությանը օրենքների նախագծերը անփույթ կերպով ներկայացնելու մեջ: Մասնավորապես օրենքներից մեկի նախագիծը ներկայացվել է 10 տարվա վաղեմության տեսքով, այն դեպքում, երբ վերջին 10 տարիներին հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել, թե կրթության ոլորտում եւ թե դրան վերաբերվող օրենքներում: ՕԵԿ-ը ներկայացնող Հեղինե Բիշարյանն իսկապես դժվար կացության մեջ ընկավ, երբ նիստին մասնակցող պատգամավորները հայտնաբերեցին, որ ՕԵԿ-ի առաջարկած <Արտադպրոցական կրթության մասին> օրենքի նախագծում կա դրույթ, որը ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
Ըստ ամենայնի ՕԵԿ-ն աշխատում է ստեղծել տպավորություն, թե զբաղված է օրենսդրական գործունեությամբ եւ գզրոցներից հանել է նավթալինոտ նախագծեր, սակայն չի մտածում այդ նախագծի որակի մասին: Այսինքն Արթուր Բաղդասարյանն առաջնորդվում է արտաքին շոու ստեղծելու սկզբունքով, չմտածելով խնդրի էության մասին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

