ԱՐԵՎԱԾԱՂԻԿԻ ԿԵՂԵՎՆԵՐ, ՖԱՍՏՖՈՒԴ... ՀԱՄԱԼԻՐԸ ԴԱՀԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՎԵՐԱԾԵԼ ԵՆ ԽՈԶԱՆՈՑԻ. ՄՀՀ ԱՇԽԱՏԱԿԻՑ

Արխիվ 12-16

ԱՐԵՎԱԾԱՂԻԿԻ ԿԵՂԵՎՆԵՐ, ՖԱՍՏՖՈՒԴ... ՀԱՄԱԼԻՐԸ  ԴԱՀԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՎԵՐԱԾԵԼ  ԵՆ ԽՈԶԱՆՈՑԻ. ՄՀՀ ԱՇԽԱՏԱԿԻՑ


Մարզահամերգային համալիրը թեև հանձնվել է պաշտպանության նախարարությանը, սակայն կառույցի հետագա ճակատագիրը  կարծես թե անորոշ է:  ՄՀՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանն «Իրավունքի» հետ զրույցում  ասաց, որ համալիրը վերածվել է  խոզանոցի. «Սարսափելի վիճակ է համալիրում: Մենք ասել էինք, որ համալիրի բուսականությունն ու դեկորատիվ  ծաղիկներն ավերվում են, մտնենք ջրենք: ՊՆ-ը, իհարկե, թույլ տվեց, բայց  նախարարության աշխատակիցները կանգնում են մարդկանց գլխին՝ասելով, որ արագ պրծեք, շուտ  արեք»:

Կորյուն Գրիգորյանի խոսքով՝ համալիրի աջ և ձախ կողմերում գտնվող բուսականությունը վառել են: «Երեւի մի տավարի հոտ որ մտներ համալիր, ավելի մաքուր վիճակում այն կլիներ քան ԴԱՀԿ  աշխատակիցների ժամանակ է: Արևածաղիկի կեղևներ, ֆաստֆուդ, իսկական խոզանոց: Մարդիկ տարրական կուլտուրա ու դաստիարակություն կարծես թե  չունեն, ընտանիքից դուրս չեն եկել: Ու նման մարդկանց թողել են մտնել համալիր»,- մանրամասնեց Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է համալիրի ներսում  մնացած աշխատակիցների գույքին, Կորյուն Գրիգորյանի խոսքով՝  դեռ ոչինչ չեն կարողացել իրենք վերցնել: «Դեռ պետք է գույքագրենք իբր թե առանց մեզ, բայց  ինչ են գույքագրելու, չգիտենք»,- ասաց

Համալիրի տնօրենը՝ Հարություն Մուրադյանը  ևս չի կարողանում համալիրի ներսում տիրող իրավիճակին անտարբեր նայել. «Օրվա մի կեսը հիասթափվում է, ուզում է այս ամենը թողնել, օրվա մյուս կեսին բորբոքվում է՝հիշելով  համալիրի  վերականգնման համար արված չարչարանքները»:

Հիշեցնենք, որ  համալիրի հետ կապված այս ողջ պատմությունն առնչվում է ԲԱՄՕ ընկերության հետ, որին  համալիրի շենքը  2005 թվականին վաճառվել էր ԲԱՄՕ ընկերությանը 5,7 միլիոն դոլարով: Հետագայում, սակայն ընկերությունը  ֆինանսական խնդիրներ է ունեցել. 20 մլն դոլար վերցրած վարկի հետ կապված խնդիրներ էին առաջացել, որոնց պատճառով 2009-ից «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը գտնվում էր  ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ: Վարկը մարել չկարողանալու պատճառով  ԴԱՀԿ-ը համալիրի շենքը մի քանի անգամ հանեց աճուրդի, սակայն գնորդ այդպես էլ չգտնվեց և ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ համալիրի շենքը պարտքի դիմաց տրվեց պաշտպանության նախարարությանը:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում