ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԲՐՈՆԶԵ ԴԱՐԻ ԳԻՆՈՒ ՄԱՌԱՆ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Արխիվ 12-16ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԲՐՈՆԶԵ ԴԱՐԻ ԳԻՆՈՒ ՄԱՌԱՆ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Իսրայելում բրոնզե դարի պալատի պեղումների ընթացքում ԱՄՆ Բրանդեսի համալսարանի աշխատակիցները հայտնաբերել են գինու հսկայական մառան, որտեղ պահպանվել է 40 մեծ գինու տարա, հայտնում է rosbalt.ru-ն։ Տարաներում գտնվում են տարբեր բույրերով գինիներ, նրանցում ավելացված են անանուխ, մեղր, ծառերի խեժ, դարչին և այլհոտավետ բույսեր ու համեմունքներ։ Բույրերի նման զանազանությունը վկայում է բույսերի վերաբերյալ մեծ գիտելիքներ ունենալու և գինու արտադրությունում դրանք օգտագործելու ունակության մասին, ինչը թույլ է տվել ստեղծել հավասարակշռված համով և երկար պահպանվելու ունակությամբ բարդ ըմպելիքներ։ Հայտնի է, որ բրոնզե դարում գինու արտադրությունը և կիրառումը շատ տարածված է եղել Միջերկրական ծովի տարածքում և Մերձավոր Արևելքում, սակայն մինչ օրս շատ քիչ են պահպանվել հնագիտական վկայություններն այն մասին, որոնք կհաստատեին գինու դերը։
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

