«ՆԱՅԻ՜Ր ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ»
Արխիվ 12-16«ՆԱՅԻ՜Ր ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ»
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված «Նայի՛ր պատերազմի աչքերի մեջ» ցուցահանդեսին, որը բացվել է «ՆՈՐ ՄԱՆԵԺ» ՄՈՍԿՎԱՅԻ պետական ցուցասրահում: ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԱՄՆ-ի, ԳԵՐՄԱՆԻԱՅԻ, ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ, ՍԵՐԲԻԱՅԻ, ՈւԿՐԱԻՆԱՅԻ տասնյակ թանգարաններ և արխիվներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը մասնակցեցին ցուցադրության կազմակերպմանը: Ցուցատախտակներից մեկը նվիրված է 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրագործված 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմությանը: Ցուցադրության մեջ ներառված են Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի կողմից տրամադրված լուսանկարներ, որոնք վկայում են մի ամբողջ ժողովրդի նկատմամբ իրականացված ամենավայրագ հանցագործությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Ցուցադրությունը կազմակերպվել է ինտերակտիվ ձևաչափով` թվային տեխնոլոգիաների լայն կիրառմամբ: Ցուցադրության առաջին այցելուներից է եղել ՌԴ վարչապետ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԸ: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ՀՑԹԻ-ն Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպեց «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, ինչպես նաև «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» խորագրով միջազգային գիտաժողով:
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

