ՀՐԱՉՅԱ ԲԱԲԱՅԱՆ. ՙԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՐԾԱԹԸ ԲԱՎԱՐԱՐԵՑ, ՄՅՈՒՍ ԱՆԳԱՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՄ ՈՍԿՈՒ ՀԱՄԱՐ՚
Արխիվ 12-16ՀՐԱՉՅԱ ԲԱԲԱՅԱՆ. ՙԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՐԾԱԹԸ ԲԱՎԱՐԱՐԵՑ, ՄՅՈՒՍ ԱՆԳԱՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՄ ՈՍԿՈՒ ՀԱՄԱՐ՚
Չինաստանի Նանջինգ քաղաքում կայացած ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի համար առաջին մեդալը նվաճել էր հրաձիգ ՀՐԱՉՅԱ ԲԱԲԱՅԱՆԸ, թեեւ այդ մարզաձեւը մեզ մոտ այնքան էլ մասսայական չէ եւ բազմաթիվ խնդիրներ ունի: Ինչեւէ, ունեցանք նաեւ հրաձգության օլիմպիական փոխչեմպիոն: Օդամղիչ հրացանի 10 մետրի մրցումներում 18-ամյա Հրաչյա Բաբայանը, զիջելով միայն չինացի Հաորան Յանգին, գրանցել է 204.3 միավոր: Իր օլիմպիական տպավորությունների, հետեւությունների եւ առաջիկա ծրագրերի մասին ՙԻրավունքի՚ հետ խոսեց պատանեկան օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը:
-Ինչպես կգնահատեք Ձեր ելույթները Օլիմպիական խաղերում:
- Ես իմ արդյունքից գոհ եմ, շատ երկար սպասված մրցաշար էր: Այս անգամ արծաթը բավարարեց, բայց մյուս անգամ անպայման աշխատելու եմ ոսկու համար:
- Կկիսվեք Օլիմպիական ամենավառ տպավորություններով, ի՞նչն է Ձեզ ամենաշատը տպավորել Նանջինգում:
- Ամեն ինչ շատ լավ անցավ, շատ լավ էր կազմակերպված...Ծանոթացա տարբեր երկրների հրաձիգների հետ:
- Ինչ հետեւություններ եք արել այս մրցաշարից, ինչ պետք է վերանայել կամ փոխել հետագայում:
- Շատ հետեւություններ եմ արել, աշխատելու եմ սխալներիս վրա: Կարեւորն այն է, որ իմ բոլոր սխալները տեսել եմ:
- Առջեւում աշխարհի առաջնությունն է, ինչպե±ս եք նախապատրաստվելու եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք մրցաշարից:
- Սեպտեմբերի 6-20-ը Իսպանիայում տեղի կունենա աշխարհի առաջնությունը: Ես մասնակցելու եմ երեք վարժություններում (10 մետր օդամղիչ հրացան՝ 60 կրակոց, 50 մետր ծնկած, պառկած, կանգնած եւ 50 մետր հեռավորության վրա 60 կրակոց պառկած դիրքում): Մրցաշարից առաջ ոչինչ չեմ կարող խոստանալ, ուղղակի պետք է աշխատեմ ուղղել օլիմպիադայի ժամանակ թույլ տված սխալներս, որպեսզի արդյունքս բարձրացնեմ:
- Ռիո-2016-ի ուղեգիր նվաճելը յուաքանչյուր մարզիկի համար այսօր գերնպատակ է: Այս առնչությամբ ի՞նչ ծրագրեր ունեք:
- Հաջորդ տարի անպայման փորձելու եմ նվաճել Ռիոյի ուղեգիրը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

