ՙՙ2015-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՙԹՈՒՐՔԱՎԱՐԻ՚ ՀԱՐՍԱՆԻՔ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Արխիվ 12-162015-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՙԹՈՒՐՔԱՎԱՐԻ՚
ՀԱՐՍԱՆԻՔ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ամեն օր բոլորս էլ ականատես ենք լինում հարսանիքների, որտեղ գլխավորը ոչ թե մի լավ ուրախանալն ու ուրախացնելն է օրվա հերոսներին, այլ ցուցամոլությունն ու շքեղ մեքենաների շքերթը: Եվ ահա Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի ՙբախտն՚ էլ բերեց, ու նա էլ հանդիպեց նման հարսանիքի, բայց ի տարբերություն մյուսների` վերջինիս նյարդերը տղեի տվեցին. ՙՀայի մի տեսակ կա, որոնց ճանաչելով կամ նրանց արարքները, վարքագիծը տեսնելով` հիասթափվում ես եւ ցավում, որ նմանները եւս հայ են: Բայց այն ինչին ակամա ականատես եղա, քիչ էր մնում ստիպեր ինձ` օրինապաշտ քաղաքացուն, քրիստոնյային, հայհոյել…Չգիտեմ… Թե հայհոյեցի, չեմ հիշում...՚,- զայրացած իր ֆեյսբուքյան էջում գրել էր Ռ. Մելքոնայնն ու հավելել.
ՙՀարսանիք էր եւ ընտանիք էր ստեղծվում, որի համար ես սրտանց շնորհավորում եմ, բայց ցանկանում եմ, որ նրանց զավակները իրենց նման, իրենց մակարդակի, մարդկային այդ տեսակից չլինեն...՚,- ասում է նախկին փոխոստիկանապետն ու մանրամասնում ՙհարսանիքը՚. ՙԱզդանշաններ, սիրենաներ, մոտոցիկլ-տրիցիկլեր, մի քանի այլանդակ, ձեւախեղված լիմուզիններ, քսանից ավել` անպայաման իհարկե սեւ գույնի ՙյաշիկ՚ Մերսեդեսներ, երեսունից ավել` էլի բնականաբար սեւ գույնի զանազան ջիպեր, մի ահագին արդեն սովորական մեքենաներ` հարյուրից ավել... Ինձ թվում է պատկերացրիք այն աղմուկը, խցանումները, այն անհարմարությունները, որոնք ստեղծվել էր հատկապես նեղլիկ, բայց աշխույժ Սունդուկյան փողոցում: Հարսնացուն այդ փողոցից էր, եւ մի ահագին ժամանակ էլ ՙվայելեցինք՚ կլարնետի թրքա-արաբախառն կլկլոցները... Սա այն պահն է, որ չգիտես ինչ ասես, ինչ անուն տաս, ումից պահանջես, ինչպես հասկանաս, ուրախանաս, որ հայ ես, թե ոչ...՚,- ասում է Ռ.Մելքոնյանն ու ցավով հավելում. ՙԵս նման մակարդակի հարսանիքների խորհրդային տարիններին հարեւան երկրում եմ ականատես եղել` Ղազախում, Աղստաֆայում, Կիրովաբադում... Ոճը, մակարդակը, գռեհկությունը, ցուցամոլության մակարդակը նույնն է` թրքավարի...՚:Այստեղ տեղին է հիշատակել երջանկահիշատակ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի այն միտքը, որ նմաններին այսպես էր բնորոշում. ՙ1915-ին բռնաբարված տատիկների սերունդ՚: Գուցե հենց նրանց մեջ եղած թուրքական արյունն է ստիպում նման վարք ու պահվածք ու ՙգեղցիություն՚ ցուցաբերել:
Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

