ՙՀԱՅՖԻԼՄԻ՚ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԱՆՈՐՈՇ
Արխիվ 12-16ՙՀԱՅՖԻԼՄԻ՚ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԱՆՈՐՈՇ
Երեկ ՙԻրավունքն՚ անդրադարձել էր երբեմնի պարծանք հանդիսացող, բայց տարիների ընթացքում արդեն ավերակ դարձած ՙՀայֆիլմ՚ կինոստուդիային: Ամիսներ առաջ կինոստուդիայի այսօրվա խղճուկ վիճակի շուրջը կրքեր թեժացան ու նույն արագությամբ էլ առանց որեւէ լուծումի մարեցին: Իրականում, 2005 թվականին մոտ 600 հազար դոլարին համարժեք դրամով ՙԱրմենիա Սթուդիոս՚ ՍՊԸ-ին 50 տարով վաճառվեց ՙՀայֆիլմ՚ կինոստուդիան, որն ըստ էության պատկանում է Գաֆեսճյան հիմնադրամին: Համենայնդեպս, վաճառելուց հետո Կառավարությունն ու կինոգործիչները գրեթե համոզված էին, որ այն կարեւոր նշանակություն կունենա հայ կինոյի զարգացման համար, բայց ավաղ...Ըստ կնքած պայմանագրի` պիտի մինչեւ 2009 թվականը կինոստուդիան վերանորոգվեր ու վերազինվեր գերժամանակակից սարքավորումներով, եւ ինչպես խոստացել էին, այն պիտի համապատասխաներ հոլիվուդյան կինոստուդիաների չափանիշներին: Սակայն մինչեւ այսօր դեռ ՙսայլը տեղից չի շարժվում՚: ՙԻրավունքն՚ արդեն ներկայացրել է մի քանի կինոգործիչների կարծիքներն ու առարկություններն այս թեմայի վերաբերյալ, ովքեր նույնպես դատապարտում են ՙՀայֆիլմի՚ անփառունակ ճակատագիրն ու անկեղծորեն նշում, որ նման ավարտ չէին սպասում տարիներ առաջ հզոր կինոստուդիա հանդիսացող ՙՀայֆիլմի՚ համար:
ՙԿԱՐԾԵՍ ՏՐԱԿՏՈՐՆԵՐՈՎ ՄՏԵԼ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ
ՔԱՆԴԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ՚
Ռեժիսոր ՆԱՐԻՆԵ ՄԱԼՅԱՆՆ ՙԻրավունքի՚ հետ զրույցում խոսեց իր ապրումներից, երբ բախտի բերմամբ թե պատահմամբ եղել է ՙՀայֆիլմի՚ տարածքում. ՙՀինգ տարի առաջ առիթ եմ ունեցել լինել ՙՀայֆիլմի՚ շենքում: Այդ շենքի ամայությունից, սառնությունից ազդված` դուրս եմ եկել լաց լինելով: Միջանցքներով անցնելիս կարծես տեսնում էի այն բոլոր մարդկանց ուրվականները, ովքեր մի ժամանակ ոգեւորված եւ նվիրված ծառայում էին հայկական կինոյի կայացմանը: Այնպիսի տպավորություն էր` կարծես տրակտորներով մտել եւ նպատակաուղղված քանդել են ամեն ինչ: Շատ ցավալի է այս ամենի մասին խոսելը: Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է ետ բերել այն սիրո եւ ջերմության ստեղծագործ մթնոլորտը, որը տիրում էր անցյալում, եւ ինչը շատ է պակասում այսօր: Մենք միշտ այդպես ենք` արագ եւ ոգեւորված քանդում ենք այն, ինչը պետք է պահպանել` կարծելով, որ էլ ավելի լավ արդյունքի պիտի հասնենք: Իսկ հետո հասկանում ենք, որ չէ, էլի...՚:
ՙՙՀԱՅՖԻԼՄԻ՚ ՎԱՃԱՌՔԸ ՍՏՈՐ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ
ԵՎ ՀԱՅԱՏՅԱՑ ՔԱՅԼ ԷՐ՚
ՙՈսկե ծիրան՚ կինոփառատոնի նախագահ, կինոռեժիսոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ նույնպես չի հաշտվում կինոստուդիայի վաճառքի հետ. ՙՙՀայֆիլմ՚ կինոստուդիայի վաճառքը ստոր, անմարդկային եւ հայատյաց քայլ էր, քանի որ այն դժվարությամբ ստեղծված մի կազմակերպություն էր, որտեղ կարելի էր փոխել ե°ւ կառուցվածքը, ե°ւ աշխատաոճը, ե°ւ ֆինանսավորումը: Բայց որ այդպես վայրենի ձեւով կթալանվեր եւ կվաճառվեր, սա արդեն թշնամու գործ էր, որին, ցավոք, մասնակցեցին նաեւ կինեմատոգրաֆիստները: Շատ վատ եմ զգում, որ մեր ուժերից վեր էր, եւ մենք չկարողացանք դիմադրել այդ վաճառքին: Երկու մարդ էին ընդամենը պայքարում վաճառքի դեմ` ես եւ Միքայել Ստամբոլցյանը, իսկ 15, 20, 30... մարդ, ովքեր նույնպես դեմ էին, վախեցան նույնիսկ այդ մասին խոսել: Դժբախտաբար այն մարդիկ, ովքեր վաճառեցին կինոստուդիան, յուրաքանչյուրն իր անձնական շահագրգռվածությունն ուներ, իսկ այսօր ցանկանում են ստուդիան հետ վերցնել, ինչը ինձ համար շատ ծիծաղելի է՚:
ՙԵԹԵ ՆՐԱՆՑ ՀԵՏ ՄՏՆԵՆՔ
ԿՈՆՖԼԻԿՏԻ ՄԵՋ, ԿԱՍԵՆ`
ՇԱՏ ԼԱՎ, ՎԵՐՑՐԵՔ ՙՀԱՅՖԻԼՄԸ՚՚
ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԸ կինոստուդիան վերականգնելու կոնկրետ առաջարկով հանդես եկավ. ՙՄյուս տարի ավարտվում է այդ պայմանագրի ժամկետը, այստեղ մի նուրբ հարց կա, կարելի է դիմել հենց Գաֆեսճյանի աղջկան եւ ընտանիքին, որ եկեք, տեսնենք ինչ եք անում, այլապես պետությունը հետ է վերցնում կինոստուդիան: Պետությունը որ ՙՀայֆիլմը՚ հետ վերցնի նրանցից ու այն գումարը, որ հիմա տալիս է Ազգային կինոկենտրոնին, թող տա ՙՀայֆիլմին՚: Բայց, մինչ այդ, մոտ 4 մլն դրամ էլ տա կինոստուդիային, որ այդ ամենն ի մի բերեն եւ վերջ, ամեն ինչը նորմալ կլինի, էլի նույն ֆիլմերը կնկարեն: Այստեղ նուրբ հարց կա, գիտեք, չէ±, որ Գաֆեսճյան կենտրոնում եղած այդ քանդակները նա չի նվիրել Հայաստանին, ի պահ է տվել այստեղ: Օրինակ, եթե նրանց հետ մտնենք կոնֆլիկտի մեջ, իրենք կասեն` շատ լավ, վերցրեք ՙՀայֆիլմը՚, վերջին հաշվով իրենց դա պետք էլ չէ, մենք էլ բոլոր քանդակները տանում ենք... Շատ նուրբ է հարկավոր անել ամեն ինչ, իսկ դա պետք է անենք ոչ ես, ոչ էլ Գեւորգ Գեւորգյանը, այլ Կառավարությունը, որովհետեւ, իրոք, այդ Կասկադը մեզ շատ պետք է, դա մեր նոր դեմքն է՚:
ՙՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ ՆՈՍՏԱԼԳԻԱՆ, ԱՅԴ ԷՄՈՑԻԱՆԵՐԸ,
ԲԱՅՑ ԻՆՉԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ՚
Մինչ այս ՙՀայֆիլմի՚ վերաբերյալ հնչած կարծիքների մեջ, բոլորովին այլ կարծիքի է կինոռեժիսոր ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: Ըստ նրա` ՙՀայֆիլմի՚ ի±նչը վերականգնենք. ՙՈվքեր ուզում են, որ վերականգնենք ՙՀայֆիլմը՚, ուզում եմ հարցնել` հետ վերցնենք` ինչ անենք, ինչը վերականգնենք` շենքերը ու գնանք նստենք սրճարանում սուրճ խմենք: Հայրս էլ էր կինեմատոգրաֆիստ, իմ մանկությունն անցել է ՙՀայֆիլմ՚ կինոստուդիայում: Երեխա ժամանակվանից ֆիլմերում կրկնօրինակում էի երեխաներին` թարգամանում էի ռուսերենից հայերեն: Ծնվել եմ կինոստուդիայի շենքում, ամբողջ իմ կյանքն է այնտեղ անցել, շատ եմ սիրում այդ մթնոլորտը, ամեն ինչը, սրտատրոփ մտնում էինք նկարահանման... Բայց հիմա վերականգնում ենք ի±նչը: Բազա դարձնենք այդ ամբողջ լաբորատորիան, ամեն ինչը, այսօր պետք չէ այդ ամենը: Ովքեր գնել են ՙՀայֆիլմը՚, նրանք էլ հասկացան, որ դա նման տեսքով գոյություն չի կարող ունենալ: Այն պահելու համար տարեկան 24 ժապավենով ֆիլմ պիտի ունենայիր, որ լաբորատորիադ գործեր, որովհետեւ ինչ ուզում է լինի, բիզնեսմենի հոգեբանությունն է` իքս գումար դրեց, երկու անգամ իքս գումար պիտի վերադարձնի, եթե ոչ` ուրեմն իր համար էական չէ` դա կինոստուդիա± է, թե± ներողություն արտահայտությանս` բաղնիք: Հասկանում եմ նոստալգիան, այդ սրտատրոփ էմոցիաները, բայց ի±նչը վերականգնեն, ի±նչ անենք, տաղավարնե±ր սարքենք, ֆի±լմ արտադրենք. իսկ ո±ւմ հաշվին՚:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. ՙԻրավունքն՚ առաջիկայում կշարունակի ուշադրությունը թեմայի զարկերակն պահել ու ներկայացնել զարգացումները:

