ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ Է ՄԻԱՅՆ ՍԿՍՎՈՒՄ ՙԲՈՒՌՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ՚
Արխիվ 12-16ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ Է ՄԻԱՅՆ ՍԿՍՎՈՒՄ ՙԲՈՒՌՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ՚
ԿԳ-ի տարածած հաղորդագրության համաձայն` սեպտեմբերի մեկին առաջին դասարան է գնացել շուրջ 40 հազար առաջինդասարանցի, որից 3400-ը միայն Շիրակի մարզից են: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Շիրակի մարզի կրթության վարչության պետ ՍԱՀԱԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ. -Ամենաուրախացնող փաստն այն է, որ մեր մարզը նախնական հաշվարկով առաջինդասարանցիների թվով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
- Կան մարզում կրթական համակարգին առնչվող խնդիրներ, որոնք առաջնային լուծման կարիք ունեն:
- Համակարգը դինամիկ զարգացող մեխանիզմ է, եւ խնդիրներ միշտ էլ կան: Բայց խոշոր օրակարգային հարց, որը խոչընդոտում է կրթական աշխատանքներին, այս պահին չունենք: Միայն այս տարի վերանորոգվել է քսանչորս դպրոց, մեկ նոր դպրոց կառուցվել է Աշոցք համայնքում, հիմնովին վերանորոգվել է մեկ դպրոց Մանթաշում: Ունենք առաջընթաց ջեռուցման համակարգերի հետ կապված. մարզում ընդամենը քսանյոթ դպրոց ունենք, որոնք ջեռուցվում են հեղուկ վառելանյութով:
- Սակայն օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ ձեր մարզի Բերդաշեն համայնքի դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում եւ որ ամենակարեւորն է` երեխաների համար վտանգավոր է: Որպես մարզի կրթական համակարգի պատասխանատու` խնդրում եմ ներկայացրեք, թե որքանո±վ է տարածված տեղեկությունը համապատասխանում իրականությանը, եւ եթե իսկապես խնդիր կա, ապա ի±նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:
- Առանց չափազանցնելու պետք է ասեմ, որ դպրոցը այս պահին լայնածավալ ուսումնասիրությունների մեջ է: Խնդիրը հետեւյալն է. Բերդաշենի դպրոցը Շիրակի մարզում առաջնահերթ վերանորոգման առումով առաջինն է: Մարզպետի հատուկ հանձնարարականով այս պահին ճշգրտվում է շինության վթարայնության աստիճանը: Չնայած առանձին մասնագետների կարծիքով դպրոցը փլուզման վտանգ բնավ չունի, այնուհանդերձ մարզպետըª պարոն Ցոլակյանը պնդել է, որ մասնագետները կատարեն համապատասխան ուսումնասիրություն եւ տան հստակ եզրակացություն, պաշտոնական կարծիք: Այս պահին, մինչեւ շինարարանորոգման բուն խնդիրները լուծելը, արվում են լոկալ աշխատանքներ, որպեսզի բնակչության մտավախությունը անհետանա դպրոցի հետագա շահագործման առումով:
- Հեռավոր համայնքների դպրոցներում հաճախ մասնագետների պակաս է նկատվում, ձեր մարզում նման խնդիր կա±:
- Կադրերի պակաս, որպես այդպիսին, չունենք: Իհարկեª ունենք չկայացած որոշ մրցույթներ, որոնք սակավաբնակ հեռավոր համայնքների դպրոցներում հայտարարվել են, բայց դեռեւս չեն կայացել` մասնագետ չլինելու պատճառով: Բայց կարծում եմ, որ դա կապված է նրա հետ, որ ամռանը մի փոքր պասիվ վիճակ է, եւ սեպտեմբերին` երկրորդ մրցույթի ժամանակ, այդ խնդիրը կլուծվի: Ասինքն` կարող եմ ասել, որ ունենք մասնագետների պակաս միայն սահմանամերձ որոշ հեռավոր գյուղերում:
- Արդեն ոչ միայն ծնողները, այլ նաեւ ուսուցիչները դժգոհում են, որ հատկապես տարրական դասարանների աշակերտների համար նախատեսված դասագրքերը կազմված են շատ բարդ, այդ տարիքի երեխաների համար անհասկանալի: Ի±նչ տեսակետ ունեք այդ առումով Դուք:
- Միանգամից ասեմ, որ շատ էական հարց տվեցիք, որի համար շհնորհակալ եմ: Եթե ասեմ` դասագրքերի բովանդակային մասով խնդիր չունենք, իրավիճակը ճիշտ չեմ ներկայացնի: Ինչ խոսք` խնդիրներ ունենք: Բարդության առումով, սակայն, պետք է արձանագրեմ մի հետաքրքիր փաստ. մեր մանկավարժները դասագրքի յուրացման առաջին երկու ամիսներին, որպես կանոն, դժգոհում են, բայց հաջորդ տարի այդ դասագիրքն արդեն ամբողջությամբ ուսումնասիրելով որպես համակարգ` կարծիքները հաճախ սկսում են փոխել: Իսկ դժգոհությունների առումով պետք ասեմ` եկեք մեղքը չբարդենք միայն հրատարակիչների կամ դասագրքաստեղծ խնդրով զբաղվող համապատասխան պատկան մարմինների վրա: Այստեղ մեղավոր ենք բոլորս` կրթության կազմակերպիչներս: Ասեմ` ինչու. ցանկացած դասագրքաստեղծ գործընթացի սկզբում, որպես կանոն, կազմակերպվում է ընդհանուր համապետական քննարկում: Այսինքն հարկ է, որ յուրաքանչյուր դպրոց դասագրքի նախատիպը, դասագրքի փոփոխությունների փաթեթը ներկայացնի մանկավարժին, որպեսզի յուրաքանչյուրը տա իր մասնագիտական կարծիքը: Բայց նման բան, որպես կանոն, չի լինում: Պատկերացրեք` հազար չորս հարյուր հիսուն դպրոցից արձագանքում են հազիվ երկու հարյուր մասնագետ: Եվ միայն դասագիրքը հանրակրթական դպրոցում երաշխավորված դառնալուց հետո սկսվում են բուռն եւ արդյունավետ քննարկումները: Սա է պետք շտկել, որպեսզի խոսքը, խնդիրը պատկան կազմակերպությանը հասնի ժամանակին: Իհարկեª դասագրքերում բարդություններ կան, բայց դրան զուգահեռ մեր մանկավարժների մեջ կա առանձնահատուկ մի խումբ, որը նորը շատ դժկամությամբ է վերցնում, քանի որ նորը իրենցից լրացուցիչ աշխատանք է պահանջում: Ամեն դեպքումª փոփոխություններին պետք չէ մոտենալ նեղ, պահպանողական կեցվածքով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

