Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն բացահայտել է 28 միլիարդ ռուբլու հափշտակում: Հսկայական այդ գումարները չքվել էին Խնայբանկիª Մոսկվայի Կրասնայա Պրեսնյա շրջանի բաժանմունքից: Մեղադրանքը առաջադրվել է ֆինհաստատության ղեկավար Ալեքսանդր Դիդենկոյին, ով, ըստ իրավապահների, 2008-2009թթ. ստեղծել էր հանցավոր խումբ:
Դիդենկոյի փաստաբանները մատնանշում են այն փաստը, որ գումարները հափշտակելու ժամանակ իրենց պաշտպանյալը չէր տնօրինում բանկի գումարները... Հետաքրքիր է, սակայն, լրիվ մեկ այլ փաստ: Ե°վ մեղադրողները, ե°ւ պաշտպանվողները հղումներ են կատարում ՌԴ Կենտրոնական բանկի տվյալներին, սակայն կողմերից ոչ մեկը չի հարցադրվում, թե ինչպես էր շուրջ մեկ միլիարդ դոլարը 6 տարով ՙբացակայել՚ պետության բարձրակարգ բանկերից մեկից:
ԹԵ ՉԷ ՈՍՏԻԿԱՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԷՐ
Պետերբուրգի Կենտրոնական շրջանի իրավապահները սեպտեմբերի 2-ին գրանցել էին հերթական հաղթանակը` մարմնավաճառության դեմ պայքարում: Նրանք ահազանգ էին ստացել, որ Մայակովսկու փողոցի տներից մեկում գործում է պոռնկանոց: Ինչպես ասում ենª ՙՕպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր եւ պարզեց...՚ Առանձնապես պարզելու բան էլ չկար. ոստիկանություն բաժին բերված 2 ՙգիշերային թիթեռնիկները՚, առանց բացատրական աշխատանքների, խոստովանեցին, որ իրենց հացը վաստակում են մարմինները վաճառելով, առանց այլեւալության ստորագրեցին վարչական տուգանքի վերաբերյալ արձանագրությունը եւ մեկնեցին աշխատավայր, որը տեւական ժամանակ գովազդվում էր մարդաշատ վայրերում փակցված հայտարարություններով եւ... ասֆալտի վրա գրված տեղեկագրերով: Այնպես որª ահազանգի անհրաժեշտություն չկար: